Հայերը վաղուց են դասեր քաղել իրենց դառը պատմությունից, իսկ այսօր մեր ժողովուրդը՝ և՛ ի Հայաստան, և՛ ի սփյուռ աշխարհի, պետք է հզոր քայլեր ձեռնարկի։
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Tert.am-ի հարցին ի պատասխան նման տեսակետ հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, ժողովրդական և աշուղական երգերի կատարող Թովմաս Պողոսյանը։ Նրա գնահատմամբ՝ ժամանակն է, որ ոճրագործը՝ Թուրքիան, կանչվի դատարան։
«Մինչև հիմա այս երկիրը ճանաչի, այն երկիրը ճանաչի, բայց ոճրագործը պետք է կանգնի դատարանի առաջ և պատասխան տա մարդկությանը՝ իր արած զազրելի արարքի՝ Ցեղասպանության, համար»,-ասաց նա։
Աշուղական երգերի կատարողը կարծում է, որ արդարության հասնելու միակ ճանապարհը երկիրը հզորացնելն է, քանի որ, ըստ նրա, միայն հզորի հետ են հաշվի նստում։ «Տկարին ոչ ոք չի լսում, չի հարգում և ոչ էլ նա կարող է խնդիր բարձրաձայնել։ Մենք ազգովի պետք է հզորանանք և մեր խնդիրն ինքներս լուծենք»,- ընդգծեց Պողոսյանը։
Մեր հարցին՝ այս պահին ճիշտ ճանապարհի վրա՞ ենք, Թովմաս Պողոսյանը պատասխանեց. «Թերևս այո՛։ Ոչ այնքան կատարյալ, բայց հզորացման ճանապարհներն ակնհայտ են, և մենք պիտի գնանք այդ ճանապարհով»։
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26