Լիբանանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Շահե եպիսկոպոս Փանոսյանը Հայոց ցեղասպանության 102-ամյակի առիթով պատարագ մատուցեց Անթիլիասի մայրավանքում:
Պատարագից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախագահությամբ հայրապետական թափորն ուղևորվեց դեպի Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Հավաքին ներկա էին նաև նախարարներ, պատգամավորներ, Լիբանանի հայկական երեք կուսակցությունները, ինչպես նաև տարբեր միությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդգծեց ապրիլ 24-ի կարևորությունը:
«Հայ ժողովրդի համար ամեն օր ապրիլ 24 է. այլ խոսքով՝ պահանջատիրության օր», ասաց Վեհափառը: Նորին Սրբությունը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, հիշեցրեց 100-ամյակի Համազգային Հռչակագրի կարևորությունը՝ որպես պահանջատիրական պայքարի ուխտի վերանորոգում:
Արամ Ա. Կաթողիկոսն իր պատգամի մեջ կարևորությամբ շեշտեց, որ Եվրոպան միշտ նպաստել է Հայ դատին, քանի որ այն մոտիկից ծանոթ է հայ ժողովրդի ցեղասպանության ու բռնաբարված իրավունքներին։
«Հետևաբար, սպասում ենք, որ Եվրոպան տարբեր առիթներով դրանք պախարակող Թուրքիայի նկատմամբ ավելի հզոր կեցվածք կունենա: Ընդհանրապես իսլամական ու հատկապես արաբական երկիրներում Թուրքիայի հետզհետե աճող ներկայությունը լուրջ հետևանքներ կարող է ունենալ Միջին Արևելքում, բնականաբար նաև Հայ դատի գծով։ Հետևաբար, հարկ է շարունակել մեր աշխատանքները՝ արաբական ու իսլամական երկիրների պատասխանատուների ուշադրությունը հրավիրելով Թուրքիայի հետապնդած պանթուրանական նպատակներին:
Անհրաժեշտ է մեր ժողովրդի իրավունքների նկատմամբ համակրանք ցուցաբերող Թուրքիայի մտավորական շրջանակների հետ կապեր հաստատել, ինչպես նաև գործակցության ուղիներ որոնել իսլամացած հայերի հետ»,-ասաց Նորին Սրբությունը` հավելելով, որ մեր կորցրած ունեցվածքի նյութական արժևորումը համահայկական արժեքի անհետաձգելի անհրաժեշտություն է: Նրա խոսքով` պետք է նաև աշխատանքներ
տանել տարբեր ենթահանձնախմբերի միջոցով մուտք գործելու ՄԱԿ:
Վեհափառ Հայրապետը նաև հիշեց, որ Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատի գծով Թուրքիան լուրջ դժվարություններ է հասցրել` հեռու պահելով փաստաբաններին անհրաժեշտ աշխատանքները կատարելուց, ինչպես նաև իրավական հանձնախմբի թուրք փաստաբաններից մեկին բանտարկելով։ Վեհափառը շեշտեց, որ հակառակ այդ ամենին` իրավական գործընթացը պիտի շարունակվի:
Նորին Սրբությունն իր խոսքը եզրափակեց` ասելով, որ Հայոց ցեղասպանությունից 102 տարի անց մեր պահանջատիրական երթը շարունակվում է և պետք է շարունակվի առավել մեծ հավատով ու վճռականությամբ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26