ԵԽԽՎ-ում Հայոց Ցեղասպանության տարելիցի մասին ելույթս: Այսօր տարվա այն օրն է, որ շատ ամուր միավորում է աշխարհի հայերին: Այսօր այն օրն է, երբ մեզանից շատերը վերհիշում են իրենց մեծերի պատմած սարսափելի պատմությունները, թե ինչպես էին նրանք փորձում փրկվել մի սահմռկեցուցիչ իրավիճակից` խոշտանգումներ, սպանություններ, արյուն, սիրելի և հարազատ մարդկանց արյուն, և թե ինչպես էին մեր մեծերը, լինելով շատ երիտասարդ, փորձում փախչել վայրենի մարդասպաններից, ովքեր իրենց աչքի առջև մորթում էին իրենց ընտանիքների անդամներին… 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած քրիստոնյաների սպանդը պարզ ցեղասպանություն էր, որը Երիտթուրքերի կառավարության ծրագրած և մշակած քաղաքականության իրականացումն էր: Դաժանաբար տանջանքների են ենթարկվել և սպանվել միլիոն ու կես հայեր…
Պատմական ճշմարտության ը արդարացի գնահատական տալն անհրաժեշտ է ոչ միայն մեզ` նահատակների և վերապրածների ժառանգներիս, այլև բոլորի, անգամ նրանց, ովքեր կապ են ունեցել Ցեղասպանության իրականացման հետ: Այլևս երբեք… Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, և այսօր ավելին, քան երբևիցե անհրաժեշտ է միավորել մեր ուժերը` ցեղասպանությունների դեմ պայքարի հարցում: Այսօր Հայաստանը այս հարցում հանդես է գալիս, իբրև համախմբող և նախաձեռնող երկիր` Ցեղասպանության 100-ամյակից ի վեր մենք կազմակերպում ենք միջազգային գիտաժողովներ, որին մասնակցում են աշխարհահռչակ մասնագետներ` հարցի լուծման համար հնարավոր ճանապարհներ գտնելու և այս չարիքի դեմ միասնական պայքար մղելու համար:
Տարեց տարի ավելանում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների թիվը: Հիշենք նաև, որ Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին, երբ Սուրբ աթոռում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի գլխավորությամբ մատուցվոծ պատարագին ոգեկոչում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Հռոմի Պապը նշեց, որ անցած դարում մարդկությունը վերապրել է երեք ողբերգություն, և առաջինը հենց Հայոց Ցեղասպանությունն էր: Ցավոք, ներկայումս մենք ականատես ենք լինում բազմաթիվ վայրագությունների և բռնությունների ազգային կամ կրոնական հողի վրա:
Իսլամական պետության կողմից շարունակական ահաբեկչությունները ժամանակին անցյալի փաստերի, այդ թվում և մեր Ցեղասպանության փաստի վրա աչք փակելու արդյունք են, և թող ես սխալվեմ, բայց կարծում եմ, որ ապագայում մենք դեռ ականատեսն ենք լինելու այլ ողբերգությունների: Ցեղասպանույունը պետք է ճանաչվի և քննադատվի նրա ժխտումը, սրան այլընտրանք չկա: Անցյալի սխալները հասկանալով և ընկալելով է հնարավոր ստեղծել այնպիսի ապագա, որտեղ տեղ չի լինի ահաբեկչությունների, բռնությունների, սպանդի և սարսափի համար: ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ… Սա մի երևույթ է, մի իրականություն, որի կանխարգելման համար անհրաժեշտ է բոլորիս միավորվելը: Իմ ընտանիքն ունի իր սեփական տխուր պատնությունը, և ես չէի ցանկանա, որ որևէ ազգի որևէ ներկայացուցիչ նույնպես ունենա նմանատիպ պատմություն:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26