ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցել է նաև 2 թուրք, մեկը՝ մահմեդական, մյուսը՝ քրիստոնյա: Մասնագիտությամբ լրագրող և Հոլոքոստի ու ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող Բուրչին Գերչեքն իր պարտքն է համարել անցյալին առերեսվելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին գրել է telegram.com-ը:
«Իհարկե, սպանված մարդկանց համար այլևս չի կարող արդարություն լինել: Այժմ չափազանց ուշ է դրա համար: Այնուամենայնիվ, գոնե ճանաչումը, պաշտոնապես հնչեցված ներողությունն ու հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված որոշակի քայլերը կարող են Թուրքիայում դրական փոփոխությունների բերել»,- նշել է Գերչեքը 1.5 մլն հայերի հիշատակի ոգեկոչման արարողության ելույթում: Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության թեման արգելված էր քննարկման համար: Նա այդ մասին իմացել է միայն Ֆրանսիայում աշխատելու և պատմություն ուսումնասիրելու ժամանակ:
«Ես շոկի մատնվեցի, երբ իմացա տարիներ շարունակ կառավարության, լրատվամիջոցների ու դպրոցների կողմից մեզ հրամցվող մեծ ստի մասին»,-նշել է նա: Գերչեքի կինը վերջերս գիրք է գրել՝ ներկայացնելով ավելի քան 200 մարդու պատմություն, որտեղ նրանք փորձել են Ցեղասպանության ժամանակ փրկել հայերին:
Աղբյուրը նկատել է, որ հայերի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող միջոցառմանը թուրքերի ներկայությունը նշանակալի է եղել:
Մյուս թուրքը՝ քրիստոնյա Էմրե Քան Դաղլիօղլուն, որը ևս զբաղվում է Հոլոքոստի ու ցեղասպանությունների ուսումնասիրությամբ, նշ ել է, որ իրենք պարտավոր են ներողություն խնդրել ոչ միայն Օսմանյան կայսրությունում կատարվածի, այլև 19-րդ դարի վերջին հայերի դեմ ուղղված գործողությունների համար: Դաղլիօղլուի խոսքով` որպես Թուրքիայի քաղաքացի՝ ինքն այդ ժխտման մի մասն է ու, ի տարբերություն սպանված ու արտաքսված հայերի և հույների, շարունակում է ապրել Թուրքիայում: «Կարծում եմ, որ ես պետք է ներողություն խնդրեմ»,-ասել է նա:
tert.am
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55