Վերջերս ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) իրականացրել է IceBridge (Սառցե կամուրջ) գործողությունը, որն ուղղված է Երկիր մոլորակի բևեռային սառույցների վերահսկմանը: Գործողության շրջանակներում գործակալության գիտնականները թռիչք են իրականացրել Գրենլանդիայի և Կանադայի վերևով: Այս մասին հայտնում է CNN-ը:
Նշվում է, որ գիտնականների թիմին միացել է լուսանկարիչ Մարիո Տաման, ով անմահացրել է Արկտիկայի բնապատկերները:
«Ես շատ բան չեմ սպասել այս ուղևորությունից… մի քիչ սառույց, մի քիչ ձյուն: Սակայն բնապատկերների գեղեցկությունն ապշեցրել է ինձ իր անհավանական ձևերով և տեսարաններով: Նման բան ընդհանրապես չէի սպասում: Անհավատալի էր», - կիսվել է լուսանկարիչն իր տպավորություններով:
Տամայի խոսքով` իրեն շատ են տպավորել հսկայական սառցադաշտերի հովիտները:
«Սա մեր Երկրի այն մասն է, որը ոչ ոք չի գնում տեսնելու: Ուրախ եմ, որ եղա այնտեղ և շատ կցանկանայի, որ բոլոր մարդիկ կարողանային մեզ հետ թռչել և տեսնել այդ գեղեցիկ տեսարանները», - ասել է նա:
Լուսանկարիչը նաև նշել է, որ ավելի վաղ ինքը շատ վայրերում է եղել և շատ բաներ տեսել, սակայն երբեք չի հանդիպել նման բանի: Նա սառցե տեսարանները համեմատել է այլ մոլորակների հետ:
«Ապշեցուցիչ էր: Շատ էի ուզում, որ լավ լուսանկարներ ստացվեն, որպեսզի այս գեղեցկությունը կիսեմ աշխարհի հետ», - հավելել է Տաման:











15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44