6-15 տարեկան ավելի քան 25 մլն երեխաներ, ովքեր բնակվում են 22 երկրերում, չեն հաճախում դպրոց զինված հակամարտությունների պատճառով։ Նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ)՝ փոխանցում է TASS գործակալությունը։
25 մլն երեխաները կազմում են վերոնշյալ տարիքային խմբի 22%-ը։ Տարրական դասարաններում պարապմունքների հաճախելիության վատագույն ցուցանիշը գրանցվել է Հարավային Սուդանում, որտեղ դպրոցներից դուրս է մնում երեխաների 72%-ը, իրավիճակը փոքր-ինչ լավ է Չադում (50%) և Աֆղանստանում (46%)։ Այդ երեք երկրներում գրանցվել է դպրոց չհաճախող աղջիկների ամենաբարձր ցուցանիշը՝ համապատասխանաբար 76%, 55% և 53%։ Միջին դպրոցում հաճախելիության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Նիգերում (32%), Հարավային Սուդանում (40%) և Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունում (55%)։
«Առանց կրթության երեխաները չեն կարող բացահայտել իրենց ներուժն ու ներդրում անել իրենց ընտանիքների, համայնքի և երկրի կայուն ապագայում»,-ասել է ՅՈւՆԻՍԵՖ-ի կրթության հարցերով բաժանմունքի ղեկավար Ջոզեֆին Բորնը։
Մանկական հիմնադրամի տվյալներով՝ 2010 թվականից կրթության վրա ծախսվել է մարդասիրական գործողությունների համար հատկացված գումարների մոտ 2 տոկոսը։
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44