ԱՄՆ-ն անհատական պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի գիտահետազոտական կենտրոնի նկատմամբ ի պատասխան այն բանի, ինչը Վաշինգտոնը ապրիլի սկզբին սիրիական ռեժիմի քիմիական գրոհ է անվանում Իդլիբի խաղաղ բնակչության դեմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների ընդլայնման մասին հայտարարել է ֆինասների նախարար Սթիվեն Մնուչինը: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների նկատմամբ հսկողության վարչությունը «սեւ ցուցակում» ներառել է կենտրոնի 271 աշխատակիցների:
Մնուչինի խոսքով՝ խոսքը վերաբերում է քիմիկոս գիտնականների, ինչպես նաեւ հարակից բնագավառներում աշխատող մարդկանց. ԱՄՆ-ի իշխանությունները գտնում են, որ նրանք բոլորն Էլ առնվազն 2012 թվականից աշխատել են Բաշար Ասադի կառավարության համար քիմիական զենքի պատրաստման ծրագրի վրա: ԱՄՆ-ում նրանց ակտիվները պետք է սառեցվեն: ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվելու է որեւէ առնչություն ունենալ նրանց հետ:
ԱՄՆ-ի իշխանությունները պնդում են, որ հենց այդ կենտրոնում է պատրաստվել զարինը, որը, Վաշինգտոնի կարծիքով, կառավարական զինված ուժերն օգտագործել են ապստամբների կողմից վերահսկվող Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական գրոհ իրականացնելու համար:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44