Սահմանադրական դատարանում շարունակվում է «Հայ ազգային կոնգրես» -ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
Անդրադառնալով «Սաս»-ի հայտնի ձայնագրությանը՝ դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն ասաց, որ «Սաս» ընկերության Արտակ Սարգսյանը Ազգային ժողովում չորս տարի շարունակ որևէ բառ չի արտասանել:
«Այս ձայնագրությունը ցույց է տալիս, թե ինչպես են լռության ուխտ պահպանող պատգամավորները վերընտրվում խորհրդարանում»,-ասաց նա և բերեց նաև այլ օրինակներ, երբ վերընտրվել են և արդյունքների առումով «չեմպիոններ են» այն պատգամավորները, որոնք որևէ ընթացակարգում որևէ բան չեն ասել:
«Դուք պատկերացնո՞ւմ եք որևէ ժողովրդավարդական երկիր, որտեղ ռեկորդներ են խփում այն պատգամավորները, որոնք բացարձակապես չեն խոսում, զրո: «Սաս»-ի ձայնագրոթյունը բացատրել է այն, ինչը մենք բոլորս գիտեինք, և ցույց է տալիս որ Հայաստանում ոչ թե ժողովրդավարական ընտրություններ են, այլ պարտադրանք է»,-ասաց նա և նշեց, որ շատ են եղել նաև ուղղորդված դեպքերը:
Դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն, անդրադառնալով ընտրատեղամասերի տեսանյութերի ուսումնասիրությանը, նշեց, որ դրանք ավելի շատ բան են բացահայտում, քան վստահված անձինք:
Դաշինքի ներկայացուցիչը միջնորդությամբ հանդես եկավ և կոչ արեց Սահմանադրական դատարանին հատուկ հանձնախումբ ստեղծել, որը երեք օրվա ընթացքում կուսումնասիրի տեսանյութերը, քանի որ իրենք իրենց ուժերի ներած չափով դա արել են, պարզապես դրանք շատ են և իրենք ի վիճակի չեն:
Լևոն Զուրաբյանի հաջորդ մտահոգությունը հայտարարված արդյունքների անհամապատասխանությունն էր երկրի ժողովրդագրական վիճակի հետ: «Այսպիսի մասնակցության թիվ բռնապետական երկրներում միայն գոյություն ունի, տեսանյութեր կան, որտեղ մարդկանց գրկած բերել են քվեարկության»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ստորագրված ցուցակների հրապարակմանը, ապա Լևոն Զուրաբյանն ասաց, որ դա բավականին աշխատատար գործ է, սակայն իրենք ուսումնասիրում են և խոստացավ մոտ ապագայում հանրությանը ներկայացնել այդ ուսումնասիրության արդյունքները: «Մասնակցության թիվն ուղղակի չի տեղավորվում տրամաբանական, ժողովրդագրական հաշվարկների մեջ»,-ասաց նա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26