«Խոստում» ֆիլմի հետ կապված համաշխարհային արձագանքը լռեցրեց Թուրքիայի ձայնը. այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նկատեց, որ համաշխարհային մամուլի ներկայացուցիչներն այլևս չեն ասում, թե Հայոց ցեղասպանությունը հայերի տեսակետն է, այլ իրենք են խոսում Ցեղասպանության փաստի և ժխտողականության մասին։
«Բոլոր միջոցառումներին, որ տեղի են ունեցել տարբեր երկրներում, բավական մեծ մասին մասնակցություն է գրանցվել նաև տվյալ պետությունների կողմից՝ սկսած Կիպրոսից, Հունաստանից՝ մինչև Կանադա, Ավստրալիա և Հարավային Ամերիկա։ Այս բոլոր երկրներում միջոցառումներին մասնակցել են նաև պետությունների գործադիր մարմինների ներկայացուցիչները»,- ասաց նա։
Մանոյանը մատնանշեց, որ ԱՄՆ–ում Հայոց ցեղասպանության հետ կապված միջոցառումներին մասնակից են եղել նաև Օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, սակայն նախագահ Դոնալ Թրամփն իր ուղերձով շարունակեց իր նախորդների գիծը։
«Ասվեց ամեն ինչ Ցեղասպանության փաստի մասին՝ առանց «ցեղասպանություն» բառն արտաբերելու։ Իրականում շատ անորոշ էր, թե ինչ է ասելու Միացյալ նահանգների նախագահը։ Օրինակ՝ անձամբ ես մտածում էի, որ կարող է որևէ բան չասել։ Միայն հաշվի պետք է առնել, որ սա այն նույն սպիտակ տունն է, որը որոշ ժամանակ առաջ խոսեց Հոլոքոստի մասին՝ առանց խոսելու հրեա զոհերի մասին։ Ամեն դեպքում՝ պետք է ասել, որ 102–րդ տարելիցը շարունակեց նույն թափը, որը ստեղծվել էր 100–րդ տարելիցով»,– ընդգծեց Կիրո Մանոյանը։
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը Թրամփի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված ելույթից հասկացել է, որ ազդակ էր, թե ինքը հանձնառու չէ որևէ բան անելու, քանի որ Թուրքայի վրա էլ չի ցանկանում մեծ ճնշում գործադրել։
«Թրամփը լինելով Թրամփ՝ բավականին դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի, ոչ միայն մեր հարցում, այլև ընդհանրապես։ Սրա համար պետք չէ եզրակացություն անել, թե սրանից այն կողմ բան չի ասի»,– շարունակեց Մանոյանը։
Նրա խոսքով՝ ամերիկահայության քաղաքական օրակարգը պայմանավորված է ԱՄՆ–ՌԴ, ԱՄՆ–Թուրքիա, ԱՄՆ–Իրան և այլ պետությունների հետ հարաբերություններով, քանի որ Միացյալ Նահանգների համար Հայաստանն ու հայությունը մաս են կազմում ավելի մեծ քաղաքականության։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26