ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլների գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ կրթական համագործակցությունը հայ-գերմանական հարաբերությունների կարևոր ուղղություններից է: Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարությանը՝ հայագիտության նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ միաժամանակ ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի հուսալի գործընկերն է կրթության ոլորտում. «Հայ-գերմանական կրթական համագործակցության հիմքերն ամուր են, մենք բարձր ենք գնահատում տարիների փորձը, որ կուտակվել է այս ասպարեզում, ինչպես նաև իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու բազմազանությունը»,- նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ արդյունավետ համագործակցության հիմնվում է քաղաքակրթական արժեքների վրա: Նախարարի խոսքով՝ տարիներ շարունակ կրթության ծրագրերի ուղղությունը միտված է եղել երկու հիմնական նպատակի՝ առաջինը գերմաներեն լեզվի զարգացումն ու տարածումն է, որն արմատավորված էր դեռևս խորհրդային տարիներին, երբ Հայաստանի տարբեր բնակավայրերի դպրոցներում գերմաներենը ուսուցանվում էր որպես հիմնական օտար լեզու և երկրորդը՝ Գերմանիայի կրթական համակարգի ներկայացվածությունն է Հայաստանում, որն ունի առավելապես քաղաքական նշանակություն: «Կրթական համագործակցությունը շատ կարևոր է նախ և առաջ գերմանացի ժողովրդի նկատմամբ Հայաստանի հասարակության ունացած ընկալումների ձևավորման առումով: Մենք գերմանացի ժողովրդին ընկալում ենք իբրև պատմական անցյալն ու իրադարձությունները ազնվորեն գնահատող հասարակություն»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ մեր երկրում գերմաներենի զարգացման և տարածման տեսանկյունից լուրջ գործունեություն է ծավալում Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայությունը (DAAD), որի կրթաթոշակային ծրագրերը մեծ հետաքրքրություն, շահագրգռվածություն են առաջացնում հայ երիտասարդների շրջանում, ինչպես նաև Գյոթեի ինստիտուտի ներկայացուցչությունը:
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլները շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին՝ ընդունելության համար՝ նշելով, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակել կրթական ծրագրերի աջակցությունը, կարևորելով լեզվի տարածումն ու զարգացումը ինչպես հանրակրթության, այնպես էլ միջին մասնագիտական կրթության ասպարեզում: Նախարարի խոսքով՝ Գերմանիայում տնտեսությունն և աշխատաշուկան հիմնվում են ՄԿՈՒ ոլորտի վրա և իրենք, որպես փոփոխությունների ավելի մեծ փորձ ունեցող երկիր կարևորում են այդ ուղղությամբ զարգացումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Բոլոնիայի գործընթացին, Եվրոպական կրթական տարածքի ընդհանրական խնդիրներին, միջդպրոցական կապերի ամրապնդմանը և հայ-գերմանական կրթական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55