ՌԴ Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում պահվող, 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում 18 մարդ էր զոհվել, կփոխանցվի Հայաստան. ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է:
Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարարությունից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, ստանալով ՌԴ տարածքում դատապարտված Հրաչյա Հովսեփի Հարությունյանին ՀՀ-ում պատժի մնացած մասը կրելու նպատակով փոխանցելու մասին վերջինիս կնոջ դիմումը, անմիջապես ընթացք էր տվել՝ նախապատրաստելով Կոնվենցիայով նախատեսված բոլոր անհրաժեշտ նյութերը և դիմել էր Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություն՝ խնդրելով քննարկել և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնել դատապարտյալի փոխանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Ի պատասխան ՌԴ արդարադատության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել էր, որ քաղաք Մոսկվայի Տրոիցկի շրջանային դատարանի 04.08.2014թ. դատավճռով ճանաչվել է քաղաքացիական հայցվորների հայցային պահանջներ ներկայացնելու իրավունքը, ուստի դատապարտյալի փոխանցման հարցը կքննարկվի վերջինիս ֆինանսական պարտավորությունները վերջնականապես հստակեցնելուց և դրանք կատարելուց հետո:
Հ. Հարությունյանին ներկայացված ֆինանսական փոխհատուցման պահանջը չկատարելը արգելք էր հանդիսանում դատապարտյալի փոխանցման համար: Ներկայում Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է և առաջիկայում ակնկալվում է Հ. Հարությունյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետություն՝ պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու նպատակով:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03