«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանն ասել է, որ սեմինար-վարժանքների նպատակն այն է, որ Արցախում բժիշկների, մանկավարժների շրջանում անցկացվեն դասընթացներ և տեղեկություններ տրամադրվեն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, դրա փոխանցման ուղիների, կանխարգելման, հիվանդության հայտնաբերման և հետազոտության շուրջ:
«Սեմինարների նպատակը ոչ միայն հիվանդության հայտնաբերումն է, այլև մարդկանց բացատրելը, որ ՄԻԱՎ հիվանդությունն ունեցողների հետ կարելի է շփվել, նրանց հետ միասին աշխատել և այլն: Նրանք նույն վարքագծով, ապրելակերպով չեն տարբերվում առողջ մարդուց, տարբերությունն այն է, որ նրանք ՄԻԱՎ-ով վարակված են»,- ասել է Վ. Արզաքանյանը:
Խոսելով ՄԻԱՎ-ի կանխարգելման միջոցառումների մասին՝ բժիշկ-համաճարակաբանն ասել է, որ այն ունի իր հստակ փոխանցման ուղիները. «ՄԻԱՎ-ը հիմնականում փոխանցվում է չպաշտպանված սեռական հարաբերությունների, վարակված արյան փոխներարկման, ծննդաբերության կամ կրծքով կերակրելու ընթացքում մորից երեխային փոխանցման ճանապարհով։ Եթե մարդիկ վերը նշված ինֆորմացիային տիրապետում են, շատ հեշտ կարող են խուսափել վարակից: Բուժհիմնարկներից վարակվելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ հիմնականում բոլոր նորմատիվները պահպանվում են: Մարդիկ պետք է իմանան, որ սովորական կենցաղային ճանապարհով այն չի փոխանցվում. օրինակ՝ ձեռքի սեղմումով, համբույրով, համատեղ սնունդ ընդունելով: Մարդիկ կարող են իրար հետ ապրել, աշխատել, դպրոց հաճախել: Այն բոլոր մարդիկ, ովքեր որևէ ռիսկային վարքագիծ են դրսևորել, մանավանդ թմրամոլները, ովքեր օգտվում են նույն պարագաներից, ապա ցանկալի է, որ պարբերաբար հետազոտվեն:
Ռիսկային է, մանավանդ, երբ մարդիկ մեկնում են արտերկիր, օրինակ` Ռուսաստանի Դաշնություն, որտեղ ՄԻԱՎ-ը 5 անգամ ավելի շատ է, և վարակվելու հավանականությունն ավելի մեծ է, քան Հայաստանում: Եթե մեր երկիրը համեմատում ենք այլ երկրների հետ, ապա կարող ենք ասել, որ բարվոք վիճակում ենք գտնվում»:
Վ. Արզաքանյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում և Արցախում գործում է Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) կանխարգելման մեկ կենտրոն, որտեղ իրականացվում է վարակի վերջնական ախտորոշումը:
«Կենտրոն կարող են հաճախել բոլոր ցանկացողները: Սկսած այցելուի հետազոտությունից, դիսպանսերային ծառայությունից՝ մինչև բուժում, ամբողջությամբ անվճար է: Լինում են դեպքեր, որ հիվանդը, սոցիալական պայմաններից ելնելով, չի կարողանում Հայաստան մեկնել, այդ դեպքում բժիշկն է այցելում հիվանդին»,- ասել է բժիշկ-համաճարակաբանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26