Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Երեկ Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը` նոր սահմանադրությամբ իշխանության ձևավորման նոր խաղի կանոնները: Իշխանությունն ասում է, որ նոր Ընտրական օրենսգիրքը մի քանի քայլ առաջ է նախորդից, էականորեն բարձրացնելու է ընտրությունների անցկացման օրինականությունն ու թափանցիկությունը:
Ընդդիմությունն ասում է, որ նոր Ընտրական օրենսգիրքն այնքան էլ լավը չէ, քանի որ չեն ընդունվել ընդդիմադիրների բոլոր պահանջները, հետևաբար՝ ընտրությունները չեն կարող ավելի ազատ ու օրինական լինել: Ինչպես գրեթե միշտ, և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը հեռու են իրականությունից: Որովհետև աշխարհի անգամ ամենալավ ընտրական օրենսգրքով հնարավոր չէ անցկացնել ազատ և արդար ընտրություններ, եթե բացակայում է այդքան չարչրկված քաղաքական կամքը:
Եվ հակառակը` նույնիսկ ոչ այնքան լավ շարադրված օրենսգրքով կարելի է անցկացնել ամենաազատ և արդար ընտրություններն աշխարհում, եթե քաղաքական համակարգի բոլոր սուբյեկտները, բայց առաջին հերթին` իշխանությունները, ունեն դրա համար անհրաժեշտ ոչ միայն՝ կամք, այլև՝ համարձակություն: Հրաժարվելու համարձակություն: Իշխանությունի՛ց հրաժարվելու համարձակություն:
Ունի՞ իշխանությունն արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք, ինչպես վստահեցնում են իշխանության ներկայացուցիչները: Այս հարցին պատասխանելու համար ու դրանից առաջ պետք է պատասխանել հարցին` պատրա՞ստ է իշխանությունն ընտրություններում պարտվելու դեպքում հրաժարվել իշխանությունից: Ակնհայտ է, որ այս` երկրորդ հարցի պատասխանը բացասական է: Միարժեքորեն բացասական»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16