«Արդեն մի քանի օր է՝ Երեւանի տարբեր վայրերում խնձորներ են վաճառվում, որոնց արկղերի վրա գրված է Ադրբեջան: Հատկապես սոցիալական ցանցերում հիմա էլ քննարկումների թեմա է դարձել դա՝ համեմված կեղծ հայրենասիրական պաթոսով, դավաճաններին հայտնաբերելու եւ ինկվիզիցիայի դարաշրջանին բնորոշ մեթոդներով պատժելու կոչերով: Մինչդեռ, պարզվում է, հայկական օրենսդրությունն ամենեւին էլ չի արգելում հարեւան երկու պետություններից՝ Թուրքիայից ու Ադրբեջանից, ապրանքների ներկրումը: Նշենք, որ դեռ մինչեւ 2013թ. հունիսի 7-ը գործել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի՝ 2009թ. սեպտեմբերի 15-ի N 220-Ա հրամանը, ըստ որի՝ ժամանակավորապես արգելված է «Թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ու մթերքի ՀՀ-ի տարածք ներկրումը»: Այդ հրամանն արձակել էր ՕԵԿ քվոտայով ԳՆ նշանակված Գերասիմ Ալավերդյանը, իսկ նրան հաջորդած Սերգո Կարապետյանը հրամանը չեղյալ է հայտարարել:
Ու այսօր կարելի է հանգիստ ՀՀ ներմուծել ադրբեջանական եւ թուրքական ծագում ունեցող կենդանական եւ բուսական ցանկացած հումք ու մթերք: Ճիշտ է՝ հենց Ադրբեջանից դա հնարավոր չէ անել, բայց Վրաստանից կամ Իրանից կարելի է բերել ադրբեջանական ծագման ապրանք: Իսկ եթե ազգայնական շրջանակներն իսկապես մտահոգված են կատարվածով, ապա պետք է նախ եւ առաջ պահանջեն օրենսդրական համապատասխան արգելքներ սահմանել հարեւան երկրներից ապրանքներ ներկրելու վրա:
Մյուս կողմից, իհարկե, հասկանում ենք անհանգստությունը, որ կարող է երկիրը, որի հետ հակամարտության մեջ ենք, միտումնավոր թունավորված ապրանք ուղարկել ՀՀ: Ահա այստեղ էլ անելիք ունեն ՊԵԿ-ը, ԱԱԾ-ն ու ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որոնք մաքսազերծելուց եւ ապրանքը ՀՀ մուտք գործելուց առաջ պետք է նախապես հավաստիանան, որ դրանք անվտանգ են եւ կարելի է անվնաս օգտագործել: Իսկ ռիսկային ապրանքները, ինչպիսին ադրբեջանական խնձորն է, առավել խորը ուսումնասիրել։
Հ.Գ. Երեկ՝ կեսգիշերին մոտ, հայտնի դարձավ, որ ՍԱՊԾ-ն հանձնարարել է խնձորները հանել վաճառքից ու ոչնչացնել: ՍԱՊԾ պարզաբանման մեջ նաեւ նշված է, որ խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել, եւ իրենք չեն կարող երաշխավորել դրանց անվտանգ լինելը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55