Օրգանիզմում անգամ մեկ սնուցող նյութի դեֆիցիտը կարող է լուրջ վնաս պատճառել մարդու առողջությանը: Վերջին տասնամյակում մարդիկ տառապում են առողջության հետ կապված տարբեր տեսակի խնդիրներից, որոնք հիմնականում կապված են մարդու սննդակարգի հետ: Օրգանիզմում սնուցող նյութերի դեֆիցիտի հետևանքով կարող են նկատվել առողջական լուրջ խնդիրներ:
Առավել հաճախ հանդիպում է մագնեզիումի դեֆիցիտ: Իսկ այդ հանքանյութը շատ կարևոր է օրգանիզմում կենսականորեն կարևոր շատ ֆունկցիաների կատարման համար: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ այդ հանքանյութը շատ դժվար է ստանալ սննդի միջոցով:
healthyfoodhouse.com-ը ներկայացրել է, թե ինչպես կարելի է ստուգել օրգանիզմում մագնեզիումի առկայությունն ու ինչպես այն ստանալ:
Մագնեզիում մեծ քանակությամբ պարունակվում է սերմերի, ընկուզեղենի, մուգ կանաչ կանաչեղենի, լոբու, ինչպես նաև սկումբրիա ձկան մեջ:
Ձեզ ենք ներկայացնում մագնեզումի դեֆիցիտի 32 ախտանշան
1. հիշողության կորուստ
2. տագնապ
3. օստեոպորոզ
4. նոպաներ
5. բարձր զարկերակային ճնշում
6. միգրեն
7. 2-րդ տեսակի շաքարային դիաբետ
8. գլխապտույտ
9. ցիստիտ
10. փորկապություն
11. երիկամների ու լյարդի հիվանդություններ
12. Ռենոյի համախտանիշ. կարող է հանգեցնել վերջույթների անզգայության, ոտքերի մատների ու ձեռքերի մատների սառնության, ջերմաստիճանի փոփոխության արդյունքում` մաշկի գույնի փոփոխության:
13. դեպրեսիա
14. հուսահատություն
15. սրտի հետ կապված խնդիրներ
16. մկանային ջղակծկումներ
17. աղիների հիվանդություններ
18. հիպերտոնիա
19. կուլ տալու հետ կապված խնդիրներ
20. շնչարգելություն
21. կալիումի դեֆիցիտ, որը հանգեցնում է օրգանիզմում հեղուկի պահպանման, դյուրագրգռվածության ու ուժեղ ծարավի
22. հիպոգլիկեմիա
23. կալցիումի դեֆիցիտ
24. դող
25. թրոմբների ձևավորում
26. վերարտադրողական ֆունկցիաների հետ կապված խնդիրներ՝ պրեէկլամպսիա, վաղաժամ ծննդաբերություն, բեղմնավորման հետ կապված խնդիրներ, վիժումներ
27. ատամների քայքայում
28. սրտխառնոց
29. անքնություն
30. տրամադրության տատանումներ, դեպրեսիա, տագնապ
31. հոգնածություն
32. շնչառության դժվարացում
Որպեսզի կարողանաք կանխել կամ լուծել այդ խնդիրները, պետք է կանոնավոր կերպով օգտագործեք մագնեզիումով հարուստ մթերքներ:
Մաքսիմալ արդյունավետության համար, խորհուրդ է տրվում ընդունել օրական 1 պատիճ հավելում: Սակայն ամեն դեպքում խորհուրդ է տրվում շատ ուշադիր լինել, քանի որ մեծ թվով հավելումները կարող են պարունակել վնասակար բաղադրիչներ, ինչպես օրինակ գլյուտեն, կոնսերվանտներ, շաքար:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26