«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2017 թվականի Աշխարհի մամուլի ազատության ինդեքսը: Ինդեքսում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը: Հայաստանի հարևաններից Թուրքիան` 155-րդ (-4) տեղում է, Ադրբեջանը` 162-րդ (+1), Վրաստանը՝ 64-րդ (0), Իրանը` 165-րդ (+4): Ռուսաստ անը 148-րդն է (0), իսկ Միացյալ Նահանգները` 43-րդը (-2):
Հայաստանի մասին ինդեքսում նշվում է, որ տպագիր մամուլը բազմազան է և բևեռացված, համացանցում ծաղկում է հետաքննական լրագրությունը, սակայն բազմակարծությունը կաղում է հեռուստամեդիայում: Ինդեքսում հիշատակվում է նաև 2016 թվականի հուլիսին ցույցերը ցրելու ժամանակ լրագրողների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունները: Այս ամենով հանդերձ, Հայաստանն ինդեքսում դիրքերը զիջել է հինգ հորիզոնականով:
Լավագույն ցուցանիշն ունեցող տասը երկրներն են Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Դանիան, Նիդերլանդները, Կոստա Ռիկան, Շվեյցարիան, Ճամայկան, Բելգիան և Իսլանդիան:
Ցուցակը եզրափակում են ամենավատ արդյունքները գրանցած հետևյալ հինգ երկրները` Չինաստան, Սիրիա, Թուրքմենստան, Էրիտրեա, Հյուսիսային Կորեա:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55