ՀՀ արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարություններում մեկնարկել են հակակարկտային համակարգի արդիականացման եւ կարկտի դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդների ներդրման գործընթացը:
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության «ԱՆՏԻԳՐԱԴ» գիտաարտադրական կենտրոնի ներկայացուցիչներին: ՀՀ ԱԻՆ պատվերով կենտրոնն իրականացրել է երկրի կարկտավտանգ տարածքների ուսումնասիրություն, որի հիման վրա էլ ներկայացվել են հակակարկտային համակարգի արդիականացման մեխանիզմն ուի հնարավորությունները:
Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի տարածքում ավտոմատ հրթիռային տեխնոլոգիաների կիրառումը՝ կարկտահարությունից գյուղատնտեսական կուլտուրաների վնասը մեղմելու համար:
Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանը եւ այլ շահագրգիռ գերատեսչությունների համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ:
«ԱՆՏԻԳՐԱԴ» գիտաարտադրական կենտրոնի կոմերցիոն տնօրեն Ալի Աբշաեւը ներկայացրեց առաջարկվող նոր տեխնոլոգիաների ընդհանուր բնութագիրը եւ պաշտպանվող տարածքներում կիրառման ձեւերը:
Ըստ նախնական հաշվարկների՝ միջինում բերքի 5-6 տոկոսը վնասվում է կարկտաբեր ամպերից: Հակակարկտային հրթիռային տեխնոլոգիաները հավաքագրված են առաջատար եւ ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ են տալիս 80-90 %-ով կրճատել կարկտից բերքի վնասի չափերը: Այդ գործընթացում առաջնային նշանակություն ունեն նաեւ արդիականացված ռադիոլոկացիոն կայանները, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ օգտագործել հակակարկտային կայաններն ու ավիացիայի միջոցները:
«ԱՆՏԻԳՐԱԴ» գիտաարտադրական կենտրոնն ուսումնասիրություններ է կատարել Հայաստանի տարածքում (1մլն 134 հազար հա), նախանշել կարկտաբեր առավել վտանգավոր տարածքները, կազմել անհրաժեշտ կայանների տեղադրման քարտեզը:
Նոր հակակարկտային համակարգը հնարավորինս կրճատել է մարդկային գործոնը, համակարգի անխափան աշխատանքը իրականացվում է ղեկավարման եւ վերահսկման միասնական կենտրոնից:
Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ Ա. Աբշաեւը նշեց, որ հրթիռը որեւէ պայթուցիկ, վտանգավոր նյութ չի պարունակում, այն վտանգ չի ներկայացնում նաեւ ինքնաթիռների համար, քանի որ վերջինիս գործարկման առավելագույն բարձրությունը 5-6 կմ է: Նոր համակարգի կիրառումն արդյունավետ է ոչ միայն գյուղատնտեսական ոլորտում, այլեւ` ավիացիոն ոլորտում: Կարկտավտանգավոր ամպերի պատճառով թռիչքների հետաձգման դեպքում հրթիռը կարող է ցրել այդ ամպը« սակայն դրա գործարկման համար անհրաժեշտ է ներգրաված բոլոր օղակների ճշգրիտ եւ կապակցված աշխատանքը: Առաջարկվող համակարգն առավել մատչելի է եւ արդյունավետ, որը կարող է ծառայել 15-20 տարի:
Նախարար Դ. Տոնոյանը հանձնարարեց սեղմ ժամկետում ձեւավորել աշխատանքային խումբ եւ ներկայացնել պիլոտային ծրագրի նախնական տարբերակը՝ առաջիկա հանդիպմանն առավել հստակ քննարկելու նպատակով:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01