ԱՄՆ Պետդեպը ողջունում է ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումը, հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Մենք դա դիտարկում ենք որպես դրական քայլ և կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը չեղարկել նրան ներկայացված բոլոր մեղադրանքները»,- ասել է Թոները:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն «ընդլայնում է խոսքի ազատության և հասարակական ու քաղաքական գործունեության տարածությունը, ինչը դրական է անդրադառնում ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների վրա»։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի գերագույն դատարանը քննել է լրագրող Խադիջա Իսմայիլովայի բողոքն ու նրան պայմանական ազատ արձակելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Նա ազատ է արձակվել, սակայն շարունակելու է դատապարտյալ համարվել, քանի որ քրեական պատասխանատվությունը չի չեղարկվել, սակայն պատժաչափը կրճատվել է մինչև 5 տարի։
Առաջին ատյանի դատարանը 2015 թվականին նրան 7.5 տարվա ազատազրկման էր դատապարտել։ Նա ձերբակալվել էր 2014 թվականի դեկտեմբերին։
Իրավապաշտպանների համոզմամբ՝ Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության իրական պատճառն Ալիևի ընտանիքի կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելն էր։
Խադիջային ազատ արձակելու պահանջով հանդես էր եկել նաև ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնը, ով հայտարարել էր, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55