Հայաստանի էներգետիկ համակարգի արդիականացման եւ վերակառուցման նպատակով օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային եւ դրամաշնորհային միջոցների հաշվին այս տարի նախատեսվում են ավելի քան 58 մլն դոլարի ներդրումային ծրագրեր։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի փոխանցմամբ, առաջին եռամսյակում կատարվել են շուրջ 3,2 մլն դոլարի ներդրումներ։ Ավելի քան 2 մլն դոլար են կազմել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների շրջանակներում իրականացված աշխատանքները։
-Տարեսկզբին էնեգետիկ համակարգում վարկային եւ դրամաշնորհային միջոցների հաշվին կատարված ներդրումների ոչ մեծ ծավալները պայմանավորված են հիմնականում սեզոնային գործոններով։ Մյուս կողմից՝ նախատեսված ներդրումային ծրագրերի մի մասը առայժմ գտնվում է շինարարության մեկնարկի փուլում,-ասել է Վարդան Մարտիրոսյանը։
Առաջիկայում արդիականացման լայնածավալ միջոցառումներ են նախատեսվում էներգետիկ համակարգի ենթակայանների վերակառուցման ուղղությամբ։ Միջազգային մրցույթի արդյունքում կնքվել են «Երեւանի ՋԷԿ»-ի, «Ագարակ-2», «Շինուհայր», «Աշնակ», «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1» ենթակայանների կապալառու կազմակերպությունների եւ աշխատանքների վերահսկողության խորհրդատուների պայմանագրերը։ Այս պահին ընթանում են ենթակայանների նախագծման աշխատանքները, որոնց կառուցման շինարարության մեկնարկը հիմնականում կտրվի տարվա երկրորդ կեսին։ 2017թ. սպասվում են շուրջ 17 մլն դոլարի ներդրումներ։
Ընթացքի մեջ է Հրազդան-Շինուհայր շուրջ 230 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը։ Նորադուզ, Լիճք եւ Որոտան-1 օդային գծերի կառուցումն ավարտվել է եւ դրվել լարման տակ: Շարունակվում են Վարդենիս եւ Վայք հատվածների կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2017թ.: Նախագծման փուլում է տնտեսված գումարների հաշվին շուրջ 50 կիլոմետր երկարությամբ «Լալվար» եւ «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերի կառուցումը։ Ծրագրի շրջանակներում ընթացիկ տարի սպասվում են ավելի քան 6,7 մլն դոլարի ներդրումներ։
-Այս պահին շարունակվում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի եւ համապատասխան ենթակայանների կառուցման կապալառու կազմակերպությունների ընտրության նպատակով հայտարարված միջազգային մրցույթին ներկայացրած հայտերի գնահատման գործընթացը։ Ըստ ժամանակացույցի, հայտերի գնահատման ամփոփումը եւ ընտրված գլխավոր կապալառուների հետ պայմանագրերի կնքումը նախատեսվում է 2017թ. սեպտեմբերի վերջին,- նշել է Վարդան Մարտիրոսյանը։
12:25
12:09
12:02
11:42
11:38
11:16
11:02
10:45
10:23
10:09
09:55
09:44
09:33
09:23
09:03
22:40
22:17
20:20
19:56
19:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44