Աշխարհը կառավարելը թողնում ենք քաղաքական գործիչներին և քաղաքականությանը, իսկ մասոնության նպատակն է հասարակությանը հետաքրքրող հարցերին մոտենալ փիլիսոփայական և բարոյական տեսանկյունից:
Այս մասին երեկ՝ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում, Պետրոս Ղազարյանի հեղինակային «Ուրվագիծ» հաղորդաշարին հայտարարեց հաղորդման հյուրը՝ Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասը՝ ի պատասխան դիտարկման, որ շարքային քաղաքացիների մոտ կա համոզում, որ մասոնները գաղտնի կառավարում են աշխարհը:
Մեծ վարպետը ընդհանուր գծերով փորձեց ներկայացնել՝ ինչ է մասոնությունը, ինչու են եկել Հայաստան:
«Ֆրանկ-մասոնները կանանց և տղամարդկանց հավաք է, որոնք, միասին հետևելով ընդունված ավանդույթներին, ծիսակարգերին, փիլիսոփայորեն են մոտենում տարբեր խնդիրների և մտածում են հասարակությանը անհանգստացնող տարբեր հարցերի մասին»,-ներկայացրեց Մեծ Վարպետը:
Իսկ հարցին, թե, այսինքն, կարելի՞ է հասկանալ, որ ինչպես հին Հունաստանում մարդիկ հավաքվում էին, խորհում փիլիսոփայական հարցերի շուրջ, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասը նկատեց. «Դա միաժամանակ և՛ փիլիսոփայական դպրոց է, և՛ իմաստնության, և՛ բարոյականության»:
Հաջորդ ճշտող հարցին՝ այսինքն՝ «հավաքվում եք, սուրճ եք խմում, խոսում կյանքից ու գնում տո՞ւն», Մեծ վարպետը պատասխանեց. «Այնքան էլ չէ, նախատեսված են մասոնական հավաքներ, որոնց ժամանակ նաև տեղի է ունենում կանոնակարգում, այսինքն՝ գրանցվում են բոլոր ելույթները, որից հետո դուրս են բերվում օրակարգի բոլոր հարցերը, որոնք այնուհետև քննարկվում են»:
Այս պատասխանը կրկին չբավարարեց հաղորդման հեղինակին, որը հետաքրքրվեց՝ ունե՞ն քաղաքական, տնտեսական և այլ շահեր, թե՞ հանդիպումները կազմակերպվում հենց այնպես՝ հանդիպումների համար, որովհետև շատերն են ընկերներով հավաքվում, քննարկում բարոյական, փիլիսոփայական հարցեր, բայց նրանք մասոն չեն:
«Խնդիրն այն է, որ մասոնական կազմակերպությունն ունի շուրջ 3-դարյա պատմություն և, եթե ընկերներով հավաքվում եք, դուք բավականին ազատ եք, խոսում եք, արտահայտում եք այն մտքերը, որոնք ցանկանում եք հայտնել, իսկ այստեղ ամեն ինչ ընթանում է ծիսակարգով, որը պարտադրում է հարգել դիմացինի խոսքը: Այսինքն՝ կանոնադրության պես բան կա, որին հետևում ենք: Եվ, բացի այդ, թեման քննարկվում է շարունակաբար, չի քննարկվում ու փակվում, այլև փորձում ենք դա հանել դուրս օթյակից ու դարձնել հանրապետության քննարկման թեմա ընտրյալների, պատգամավորների ու կարևոր դեմքերի հետ»,-ասաց Քրիստոֆ Աբբասը։
Հարցին, թե ո՞րն է մասոնական ծիսակարգերի, թեմայի, դեմքերի շուրջ գաղտնիության իմաստն ու խորհուրդը, Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասը պատասխանեց՝ ասելով, որ մասոնության գաղափարը հենց նման է ծիսակարգերին հետևելուն, քանի որ մասոնությունը նախ աշխատանք է ինքդ քեզ վրա:
Ինչ վերաբերում է ծիսակարգերին, ապա դրանք ժառանգված են անցյալից ու փոխանցվում են՝ որպես մթնոլորտի առանձնահատկություն, սակայն ներկայում առաջվա գաղտնիություն չկա, որովհետև անգամ հատուկ հաղորդումներ են հեռարձակվում՝ նկարահանված օթյակների ներսից:
«Գաղտնի է միայն վերապրածը, այսինքն՝ մարդը, որը մտնում է մասոնական կազմակերպություն, ով հետևում է այդ ծիսակարգերին, դա իր վերապրածն է»,-բացատրեց Մեծ վարպետը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանում են երկու նպատակով բացվել է «Մեծ Արևելքի» մասոնական օթյակ և դա համընկել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, ուստի իրենք ևս ցանկացել են այս օրերին լինել Ծիծեռնակաբերդում:
«Ովքե՞ր են հայկական մասոնական օթյակի անդամները, ինչո՞վ են զբաղվելու». այս մասին հարցին ի պատասխան՝ Մեծ վարպետը նկատեց, որ մասոնության մեջ կա կանոն, ըստ որի՝ իրենց անդամներին ազատ են թողնում՝ այդ մասին բարձրաձայնել, թե ոչ, բայց իրենք իրենց թույլ չեն տալիս:
«Մենք ունենք ընկեր և եղբայր հայեր, դրա համար էլ ցանկացել ենք այստեղ ևս օթյակ բացել, որն այստեղ՝ Երևանում կաշխատի մեր՝ հավասարություն, եղբայրություն, ազատություն սկզբունքների հիման վրա, ոչ միայն Ֆրանսիայում »,-ասաց Մեծ վարպետը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26