«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտում նոր աղմուկ է հասունանում, որը կարող է ծավալվել նախկին կուսակիցների միջեւ: Բանն այն է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի կողմնակիցները վերջին շրջանում փորձում են ակտիվորեն իրենց կողմը «քաշել» ԲՀԿ-ից դուրս եկածներին` նրանց ընդգրկելով իրենց նոր ստեղծվելիք «Համախմբում» կուսակցության շարքերը: Այլ կերպ ասած, Օսկանյանը փորձում է «նախկինների» բազայի վրա նոր կուսակցություն կառուցել: Նախկին ԲՀԿ-ականներից բացի Օսկանյանի թիմակիցների ուշադրության կենտրոնում են հայտնվել նաեւ Ռոբերտ Քոչարյանի օրոք պաշտոնավարած, բայց հետագայում իրենց դիրքից զրկված գործիչները եւս: Այս ամենը խիստ զայրացրել է ԲՀԿ ղեկավարությանը, եւ նախագահ Նաիրա Զոհրաբյանը անգամ ակնարկներով հասկացրեց չշարունակել գործընթացը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Վարդան Օսկանյանի եւ նախկին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտնի հանդիպումից հետո որոշվել է նաեւ «Ժառանգության» հետ համագործակցված մասնակցել 2017-ի ընտրություններին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44