ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի եթերում անդրադարձավ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի հայտարարություններին։
«Պարոն Զուրաբյանն այն գործիչն է, որը նշեց, որ ցուցակների հրապարակումը գործնականում չեզոքացնում է բոլոր ընտրախախտումների հնարավորությունը: Ուստի դրանից հետո բոլոր ձախողումները փորձել պարտակել, այլոց նկատմամբ մեղադրանքներ հնչեցնելով, ես կարծում եմ, որ դա քաղաքական չէ, առնվազն»,-«Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց:
Նա, ընտրությունների մասին Լևոն Զուրաբյանի բոլոր պնդումները, քաղաքական առումով, լուրջ չի ընդունում: Ըստ ԱԺ փոխխոսնակի`քանի դեռ խնդիրը գտնվում է բարձր դատարանի իրավասության ներքո, իրենք իրավական հարցերին գնահատական չեն տալիս` հաշվի առնելով այն հանգամանքը նաև, որ վճիռը դեռևս կայացած չէ և Սահմանադրական դատարանը հարցի քննությունից հետո կներկայացնի իրավական վճիռը:
«Ես այստեղ կարող եմ տալ քաղաքական գնահատական: Եթե իմ հիշողությունն ինձ չի դավաճանում, իսկ իմ հիշողությունն ինձ հաստատ չի դավաճանում, պարոն Զուրաբյանն այն գործիչներից էր, ով պատմական էր համարում ընտրական օրենսգրքի ընդունումը, ով առավոտից երեկո` օրը մի քանի անգամ, պառլամենտում, քարոզարշավի ժամանակ, նույնիսկ ընտրության օրը, համոզում էր հանրությանը, որ ունենք այնպիսի Ընտրական օրենսգիրք, որ իշխանությունը, եթե ցանկանա էլ, որևէ հնարավորություն չունի այս ընտրությունները կեղծելու»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նրա համար շատ կարևոր է միջազգային դիտորդների, ԱՄՆ դեսպանատան, ընդհանրապես միջազգային կառույցների գնահատականը:
«Արդյունքները վիճարկման ենթակա չեն: Այո, եղել են թերություններ, մենք պատրաստ ենք ընտրություն առ ընտրություն գնալ բարեփոխման:
Բոլոր թերություններով հանդերձ` սրանք լավագույն պառլամենտական ընտրություններն էին, եղել են թերություններ, այո, պետք է շտկենք այդ թերությունները»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55