Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի քննությանը ելույթ ունեցավ հարակից զեկուցող, Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով վարչության պետի տեղակալ, հարակից պատասխանողի ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը:
Նա նշեց, որ հաշվի առնելով դիմող կողմի ներկայացրած փաստերը և իր հարցերին տրված պատասխանները՝ իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունների իսկությունը ճշտելու ուղղությամբ դիմող կողմը նվազագույն միջոցներ չի ձեռնարկել:
Ըստ նրա՝ դիմումում չկա իրավախախտման վերաբերյալ տեղեկատվություն, և փաստերի գերակշիռ մասը կրկնվում է:
«Այս ամենը առնվազն հիմք է տալիս հետևություն անելու, որ պարզապես փորձ է արվել Սահմանադրական դատարանին ներկայացնել իբրև ընտրական իրավախախտումների մեծ քանակ կամ ուռճացված պատկեր»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է դիմող կողմի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե դատախազությանը իրենք հաղորդում չեն ներկայացրել, քանի որ չեն վստահել, դատախազության ներկայացուցիչն ասաց. «Դաշինքի ներկայացուցիչները պարզապես ոչ թե չեն վստահել իրավապահ մարմիններին, այլ իրենք վստահ չեն եղել այդ փաստերի իսկության մեջ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ դիմողը չի վստահում, բայց նրանց դիմած մարդիկ վստահում են»։
Կարեն Բիշարյանը հայտարարեց, որ ի տարբերություն դիմող կողմի, իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ դատախազությանը վստահել են այն աղբյուրները, որոնցից, դիմողի պնդմամբ, իրենք ստացել են իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունը:
Նա հայտնեց, որ իրենք ստացել են դիմում, բայց դիմողի անունը չցանկացավ հրապարակել, սակայն նշեց, որ դիմումատուն հայտնել է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ընդգրկվել է որպես տեղական դիտորդ՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» և «Իրավունք Եվրոպա» կազմակերպությունների կողմից՝ վճարովի հիմունքներով։ Նա կատարել է իր առաքելությունը, սակայն կազմակերպությունները ձգձգում են գումարների վճարումը, չեն տալիս սպառիչ պատասխաններ:
«Դիմումատուն ասել է, որ մինչ հիմա չկա վճարում, և այս խաբված կարգավիճակում տասնյակ մարդիկ են, խնդրում եմ ձեր միջամտությունը»,-ասաց Կարեն Բիշարյանը։
Ամփոփելով իր խոսքը՝ նա ասաց, որ իրավապահ մարմինների անգործության վերաբերյալ դիմող կողմի պնդումը անհիմն է, քանի որ պատշաճ ջանասիրություն է գործադրվել առևերույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներին ընթացք տալու ուղղությամբ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26