 
            «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում  այսօր իրականացնում են երթ, որը մեկնարկել է Երևանի Ազատության հրապարակից։
Ավագանու  թեկնածուները մայրաքաղաքի բնակիչներին հորդորում են Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իրենց քվեն տալ «Երկիր ծիրանիին»:
«Ինքնասիրությունը դեռ չի մեռել ձեր մեջ և դուք, հանուն ինքնասիրության, այս իշխանություններից ձերբազատվելու համար ձեր ձայնը կտաք Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին», -բարձրախոսով դիմելով բնակիչներին նշում են երթի մասնակիցները:
Հասնելով Ֆրանսիայի հրապարակ՝ ավագանու թեկնածուները մոտեցան փողոցում նվագող երաժիշտներին, նրանց  1000 դրամ վճարեցին, որից հետո Զարուհի Փոստանջյանը հայտարարեց.
«Մեր աղջիկների համար կնվագեն «Երևանի սիրուն աղջիկը»,-շեշտեց նա: Կատարումը լսելուց հետո ավագանու թեկնածուները շարունակեցին երթը:
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Երևանի բնակիչների  ապրուստը դժվար է, Երևանի  քաղաքացիների մեծ մասը չունի  աշխատանք, նրանց կենցաղը դժվար է  կազմակերպվում:
«Երևանը  վաղուց այլևս դրախտային քաղաքը չէ, և չնայած նրան, որ մեր երազանքն արևն է, մեր սիրտն  է, մեր ոգին է, ըստ էության, մարդիկ Երևանում  իրենց պատկերացնում են իբրև դժոխքում։ Առաջինը պետք է մաքրել Երևանը , իրականացնել հսկայածավալ մաքրություն՝ մաքրել անարդարությունից, մաքրել կոռուպցիայից , ապօրինություններից»,-շեշտեց նա:
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42