Մենք ներկայացրել ենք հստակ ու կայուն ծրագիր: Մեզ համար մայրաքաղաքի ցանկացած անկյուն, ոլորտ եղել ու մնալու է տեսանելի. այս մասին Աջափնյակում Երևանի ավագանու նախընտրական քարոզչության շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ, ՀՀԿ Երևանի ավագանու թեկնածու Կամո Արեյանը:
«Մենք չափել ու կշռել ենք մայրաքաղաքի բոլոր խնդիրները: Այն ծրագիրը, որով ներկայացել ենք ձեզ, հստակ է իր կատարման հնարավորություններով, արդյունքներով, ժամկետներով»,- ասաց Արեյանը:
Փոխքաղաքապետը նշեց, որ Երևանի բնակիչների աչքերիս հստակ են նայում, վստահ են ներկայանում, որովհետև իրականացրել են նախորդ 4 տարվա ծրագիրը: Ըստ նրա՝ իրենք գիտեն իրենց անելիքը, տեսնում են քաղաքի հեռանկարը:
«Տասնամյակներով չլուծվող խնդիրներ են լուծվել: Ո՞վ կարող է չհիշել ցուրտ մանկապարտեզը, ցուրտ դպրոցը, ցուրտ գրադարանը: Ամբողջովին լուծված է այս խնդիրը: Այսօր մեր երեխաներն անհոգ ուսանում են»,- ասաց Արեյանը՝ նշելով, որ լուծվել է նաև փողոցների, բակերի բարեկարգման, քաղաքի արտաքին լուսավորության, կանաչապատման խնդիրները և այլն:
Երևանի փոխքաղաքապետը շեշտեց, որ Երևանը մեծ տուն է, որը բնակիչների համար վայելքի առարկա պետք է լինի: «Մենք այս ամենը կատարել ենք, չենք եկել ձեզ հիշեցնենք, այս ամենը ձեր աչքի առաջ է եղել, արվել է ձեզ համար: Մենք պատրաստ ենք ավելիին, մենք պատրաստ ենք երևանցուն ծառայելու իր պահանջներով: Մեր թիմը կարող է դա անել: Մենք բերել ենք ձեզ 5 ամյա ծրագիր, պետք է պահպանենք, խնամենք այն, ինչ արել ենք: Երևանը մեզ համար փորձադաշտ չէ, մենք փորձության շրջան չունենք անցնելու, Երևանը տրինաժոր չէ մեզ համար, մեր թիմը փորձառու թիմ է՝ իր ղեկավարով՝ Տարոն Մարգարյանով»,- մանրամասնեց Կամո Արեյանը:
Խոսելով Տարոն Մարգարյանի անձի մասին Կամո Արեյանը վստահեցրեց. «Նա քաղաքին ծառայում է որդիաբար, իր տան պես, յուրաքանչյուր քաղաքացի Տարոն Մարգարյանի համար իր ընտանիքի անդամն է: Նա սիրում է իր քաղաքը, սիրում է երևանցուն՝ որդու համեստությամբ ոչ թե պաշտոնի ամբիցիայով»:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55