Նախորդ տարի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը գլխի շրջանում հրազենային վնասվածքից զոհված ժամկետային զինծառայող Մհեր Երզնկյանի բազմանդամ ընտանիքն ապրում է կենցաղային վատ պայմաններում, խոնավ տանը: Tert.am-ի հետ զրույցում նրա հայրը՝ Արամայիս Երզնկյանն ասաց, որ բնակարան ստանալու համար դիմել են քաղաքապետարան,Պաշտպանության նախարարություն, մերժում չեն ստացել, բայց հույս չկա, որ առաջիկայում բնակարան կստանան:
«Դիմեցի քաղաքապետարան, որոշում կայացվեց, որ պետք է բնակարան տրվի, որոշումը տրամադրվեց ՊՆ սոցապ բաժին, բայց պիտի հերթի սպասենք։ Այնտեղ ասացին, որ 486-րդ հերթն եմ, տարվա մեջ էլ 60-70 ընտանիքի են բնակարան տրամադրում, այսինքն՝ առնվազ 8-9 տարի հետո պիտի իմ հերթը գա հետո ի՞նչ կլինի, չգիտենք, մեր ընտանիքում 4 շունչ կա, նշում են 2 անձի մասով է հաշվառված»,-նշեց նա:
Արամայիս Երզնկյանը նշեց, որ իր համար անհասկանալի է՝ ինչու պիտի զոհված զինծառայողի ընտանիքը տարիներով հերթի սպասի, իսկ այլ անձիք, օրինակ՝ մի շարք հանրային դեմքեր, դերասաներ, երգիչներ առանց տարիների քաշքշուկի իրենց բնակարանը ստանան:
Երևանի քաղաքապետարանից Tert.am-ին գրավոր պարզաբանեցին, որ ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» հ.947-Ն որոշման շրջանակներում Երևանի քաղաքապետարանում քննարկվել է զոհված զինծառայող Մհեր Երզնկյանի ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման նպատակով հաշվառման վերցնելու հարցը և նշված ընտանիքը՝ 2 անձով, վերցվել է հաշվառման: ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ հաստատված կարգի համաձայն ՝ «Մհեր Արամայիսի Երզնկյանի ընտանիքին բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդունելու մասին» Երևանի քաղաքապետի 30.11.2016թ. հ.4054-Ա որոշումը 30.11.2016թ. ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարություն»,-նշված է գրավոր պատասխանի մեջ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից տեղեկացրել են, որ Երևանի քաղաքապետարանի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում ՝ 01.04.2016թ.-ից սկսած, բնակարաններ են հատկացվել զոհված զինծառայողների թվով 7 ընտանիքների:
Անդրադառնալով հարցին, թե քանի երգչի, դերասանի, հաղորդավարի է տվյալ ժամանակահատվածում բնակարան տրվել և նրանք, որ պահից են հնարավորություն ստացել տնօրինել գույքը, քաղաքապետարանից պատասխանել են:
«Նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից բնակարաններ են հատկացվել նաև թվով 9 արվեստի ու մշակույթի գործիչների/դերասաններ, երգիչներ, երաժիշտներ և այլն/ և վերջիններս հատկացված բնակարանները հնարավորություն են ունեցել տիրապետել դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցումից հետո»,-նշված է գրավոր պատասխանի մեջ:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26