Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը զարմանում է հարցերից, թե ինչու ինքը քաղաքապետի մյուս երկու թեկնածուների հետ բանավեճերի չի մասնակցում:
Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք վախենո՞ւմ է ուղիղ եթերում բանավիճելուց, Մարգարյանը պատասխանեց. «Չէ, հարգելիներս, մեր կատարած աշխատանքը, մեր ծրագրերը, մենք մեր ժողովրդին ենք ներկայացնում, բանավեճով չենք ներկայացնում: Բանավեճն ինձ համար… Ես զարմանում եմ, որ անընդհատ նույն հարցն եք տալիս»:
Դիտարկմանը, թե Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ Ձեր վարկանիշը կընկնի բանավեճից հետո, դրա համար չեք մասնակցում, Տարոն Մարգարյանն այսպես արձագանքեց. «Ես զարմանում եմ, որ դուք այդ կարծիքին եք: Կարծում եմ, որ ժողովրդին է պետք ներկայացնել ծրագրերը և մենք մեր քարոզարաշավի միջոցով մեր ժողովրդին ենք ներկայացնում մեր ծրագրերը, 4 տարվա աշխատանքն ենք ներկայացնում, որի հիման վրա շարունակական ծրագիր ենք ներկայացնում: Մեր քարոզչությունն ամբողջությամբ դրա վրա է: Իսկ բոլոր ուժերը, ովքեր մասնակցում են, իրենք են որոշում՝ ինչպես կառուցել իրենց քարոզչությունը: Մենք մեր քարոզչությունը կառուցել ենք այսպես»:
Հարցին՝ Ձեր ընդդիմախոսները հայտարարում են, որ Դուք հարստացել եք պետական բյուջեի հաշվին, դա այդպե՞ս է, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Ես այդ հարցին պատասխանել եմ»: Ճշտող հարցին՝ ինչո՞ւ են Ձեր ընդդիմախոսները շարունակ խոսում այդ մասին, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. «Ինձ թվում է՝ ուրիշ բան չունեն ասելու, դրա համար դա են պնդում: Թողեք մենք բնակիչների հետ շփվենք»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26