Երեւանի փոխքաղաքապետ, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի ավագանու ՀՀԿ թեկնածու ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ, «Իրավունքի» հետ զրույցում ամփոփելով վերջին հինգ տարիները, վստահեցրեց, որ այսօր Երեւան քաղաքը շատ ոլորտներով է հարստացել, բայց նաեւ շեշտեց բազմաթիվ առկա բացեր, որոնք, ըստ զրուցակցի, ներդրումներ ու ժամանակ են պահանջում:
«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԻ ՈՐԵՎԷ ՓՈՂՈՑՈՒՄ ԽՈՂՈՎԱԿ ՉԻ՞ ՊԱՅԹՈՒՄ»
- Անշուշտ, առկա են բազմաթիվ բացեր, որոնք ե՛ւ ժամանակ, ե՛ւ ահռելի ներդրումներ են պահանջում: Բայց միշտ չէ, որ Երեւան քաղաքի համայնքային բյուջեն ի զորու է վերջնակետի հասցնելու դրանք, որից կարող են գոհունակ լինել բոլորը: Հաճախ է հասարակության զգալի հատվածը այս կամ այն ոլորտից խնդիրներ մատնանշում, դժգոհում, իսկ եվրոպական կամ ամերիկյան որեւէ քաղաքի որեւէ փողոցում խողովակ չի՞ պայթում: Կամ երբ ձյուն է գալիս, Երեւան քաղաքից շատ ավելի վատ իրավիճակում չե՞ն հայտնվում, չէ՞ որ տեսանյութերով, լրագրերով ականատես ենք լինում պարալիզացված Նյու Յորքի, Բրյուսելի, Փարիզի պես քաղաքների երթեւեկի սահմանափակումներին, որոնք մեծ քաղաքների համար են: Իսկ Երեւանը մեր չափանիշների մեջ մեծ քաղաք է, որովհետեւ չի ուրվագծվել այսքան ժողովրդի համար` գրեթե միլիոն ու 200.000 հանրույթի համար, եւ շատ օրինաչափ է, որ մի շարք փողոցներ ավելի նեղլիկ են, քան ենթադրվում էր այսօրինակ բնակչության պարագայում: Բայց դրանից խուսափելու միջոցը քաղաքը նոր այլընտրանքային ճանապարհներով բեռնաթափման հնարավորությունն է, որին միտված` կրկին քայլեր ձեռնարկվեցին: Դրա վառ ապացույցը Իսակով-Լենինգրադյան պողոտան է, որը գեղեցիկ քայլ էր երեւանցիների համար: Եվս 4 նման հանգույց նախատեսված է, որոնք կիրականացվեն այս տարիների ընթացքում եւ թույլ կտան շրջանցելու մայրաքաղաքը, հատկապես` մարզեր գնացող մեր քաղաքացիների համար:
«ԱՐՎԱԾՆ ԱՅՆՔԱՆ ՏԵՍԱՆԵԼԻ Է, ՈՐ ԹՎԱՐԿԵԼԸ ԳՈՒՑԵ ՄԻ ՔԻՉ ԱՆՏԵՂԻ Է»
-Մշակութային առումով ինչպե՞ս կամփոփեք արված ու չարված կարեւոր գործերը:
- Վերջին տարիներին Երեւան քաղաքում մշակույթի, կրթության եւ սպորտի բնագավառում ունեցել ենք զգալի ձեռքբերումներ, որոնք, իհարկե, դյուրամարս չէին` ջանք են պահանջել: Մշակույթի դաշտում կառանձնացնեի Երեւան քաղաքի թե՛ հյուրերի, թե՛ բնակիչների համար արդեն սիրելի դարձած ավանդական միջոցառումները` «Երեւանյան ամառի» շրջանակներում: Անշուշտ, ունեցել ենք նաեւ ոչ այդքան հաջող ծրագրեր, որոնք զտվել են, եւ հաջորդող տարում ունեցել ենք ավելի կոկիկ միջոցառումներ: Մեծ ձեռքբերում կարող եմ համարել Երեւանի քաղաքապետարանի 25 երաժշտական դպրոցների հիմնանորոգումները: Այս տարիների ընթացքում բոլորը հիմնանորոգված ու ջեռուցված են, վերջերս նույնիսկ անցել ենք երաժշտական գործիքների նվիրատվության: Սա առանձին ծրագիր է, թեպետ մշակութային կրթությունը, հեռանկարային է իր արդյունքով, բայց այսօր արդեն ունենք զգալի արդյունքներ, մեր երեխաների զգալի մասը դափնեկիրներ են ամենատարբեր միջազգային փառատոներում, որը պատիվ է բերում ե՛ւ Հայաստանի Հանրապետությանը, ե՛ւ հային: Մարզական ոլորտում նույնպես ունեցանք սպորտդպրոցների վերանորոգման եւ հիմնանորգման աշխատանքներ: Արվածն այնքան տեսանելի է, որ թվարկելը գուցե նույնիսկ մի քիչ անտեղի է, յուրաքանչյուր բնակիչ այս տարիների ընթացքում իր վրա զգաց արվածը` մեկն իր բակի մակարդակի մեջ, մյուսն իր երեխայի կրթության, մեկ ուրիշն ազատ ժամանցի տրամաբանությամբ` ավելի հարմարավետ փողոցների ու այգիների: Կարծում եմ` մեր հասարակությունը գնահատում է արված ներդրման ջանքը եւ գիտակցում: Երեւանը հանդիսանում է տարածաշրջանի այն մայրաքաղաքներից, որն ունի միջազգային մի շարք հեղինակավոր փառատոներ` թատերական, կինոարվեստի, դասական երաժշտության, եւ հաճախ հյուրընկալում ենք անվանի ստեղծագործողների, կատարողական արվեստի ներկայացուցիչների, որոնք երբեւէ տարածաշրջանի մեկ այլ քաղաքում չեն եղել, բայց հաճույքով են գալիս Երեւան, սիրում եւ գնահատում են մեր հանդիսականին` փոխադարձ վստահության, ջերմ մթնոլորտ է ստեղծված: Պետք է նշել, որ նրանցից շատերը առաջին այցից հետո ծրագրում են հաջորդողը:
Շարունակությունն՝ այստեղ
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26