Մինչ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի ընտանիքի հորդորում է դադարեցնել նրա քառասունքի և այլ արարողությունների, գերեզմանի կառուցման նպատակով դրամահավաքների կազմակերպումն ու Արթուր Սարգսյանի անվան շահարկումը, Բարսելոնայում բնակվող Գայանե Ասիլբեկյան անունով օգտատերն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կազմակերպված դրամահավաքին վերաբերյալ տեղեկատվություն՝ կցելով անդորրագրերի ու հաշվանցումների լուսանկարները:
Նա շնորհակալություն է հայտնել դրամահավաքին մասնակցած անձանց և տեղեկացրել, թե դրամահավաքից ստացված գումարն առձեռն հանձնվել է Արթուր Սարգսյանի քրոջը՝ Աստղիկ Սարգսյանին:
Նշենք, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան «Հետքին» ասել էր, որ վերջին օրերին իրեն լուրեր են հասել, թե Արթուր Սարգսյանի ընտանիքի համար դրամահավաքներ են կազմակերպվում գերեզմանի բարեկարգման, քառասունքի արարողության կազմակերպման նպատակով։ «Իմ տղային վեր են ածել բիզնեսի: Արթուրի անունը շահարկվում է, ինչ-որ գումարներ են հավաքում ոմանք, հաշվեհամարներ են բացում»,-ասել էր նա: Իսկ Արթուրի եղբայրն էլ՝ Արսենը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեսել է Գայանե Ասիլբեկյան անունով օգտատիրոջ կողմից կազմակերպվող դրամահավաքների մասին:
Թե ովքեր են ստանում դրամահավաքի գումարները, տիկին Դոնարան դժվարանում է հստակ ասել. «Փաստ է, որ ես եմ Արթուրի ընտանիքը, ես չեմ ստանում»: Դոնարա Պետրոսյանն ասաց, որ իր որդին անգամ բանտից ասում էր՝ եթե «Սասնա Ծռերի» անունով գումար գա, չվերցնեք, դա իրենցն է: «Իսկ իր անունով եկած գումարներով էլի բարի գործեր էր անում Արթուրը, երբ բերդից դուրս եկավ»,- ասում է Արթուր Սարգսյանի մայրը:
Տիկին Դոնարայի խոսքով՝ հաշվեհամար չունի, գումարներ չի ստանում, ցանկանում է որդու աճյունը տեղափոխել Արարատի մարզ, գյուղ Բյուրավան, այնտեղ հուղարկավորել նրան:
Դրամահավաք կազմակերպած Գայանե Ասիլբեկյանի կնոջ գրության տակ օգտատերերից մի քանիսը գրել են՝ «խաբեություն», իսկ նրանցից մեկն էլ ուղիղ մեղադրել է .«Արթուրի մայրիկին այսօր եմ հանդիպել ոչ մի դրամական օգնություն չեն ստացել»:
Իսկ մինչ այսօր բոլոր ծախսերը հոգացել են ընկերները, եղբայրը ` Արսենը, և մի քանի բարերար, որոնք անձամբ օգնել են արարողության ծախսերը հոգալ»:
Գայանե Ասիլբեկյան օգտատերը՝ սրան արձագանքել է պատասխանելով, որ, նախ, խաբեության անհրաժեշտություն չունի, և որ ստացականները երկուսն էլ ստորագրված և ստացված են Արթուրի քրոջ՝ Աստղիկի կողմից։
Tert.am-ը այս հակասական տեղեկությունների շուրջ զրուցեց Արթուր Սարգսյանի ընկերոջ՝ Արմեն Թովմասյանի հետ, ով նշելով, որ Արթուրը քույր չունի ( նրան են, իբր, ուղարկվել գումարները), ասաց.« Քույր չունի, ունի մի եղբայր: Հալալ: Գուցե հոր կողմից քույր ունի, բայց հալալը եղբայրն է»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26