Մինչ ԱՄՆ նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի կողմից ստանձնումը՝ մեզ նախազգուշացնում էին, որ նա ռուսական «պեշկա» է, ֆաշիստ, կվերացնի արձանագրությունները և ավանդույթները, առանց որոնց անհնար է ղեկավարել պետություն՝ գրում է Էլի Լեյքը BloombergView պարբերականում:
Հեղինակի կարծիքով՝ այժմ, երբ ավարտվում է Թրամփի նախագահության առաջին 100 օրը, ակնհայտ է՝ Թրամփը «սիբիրյան թեկնածու» չէ, ոչ էլ Մուսոլինիի «երկվորյակը»: Հոդվածագիրը նշում է, որ Թրամփն այժմ ավելի կոշտ քաղաքականություն է վարում Ռուսաստանի հանդեպ, քան նախընտրական քարոզարշավին կամ նախագահության առաջին շաբաթներին:
Ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերբեռնում» տեղի չունեցավ, կարելի է վստահ արձանագրել, որ Թրամփն ավելի սիրալիր է Չինաստանի հետ, որն ավանդաբար Ռուսաստանի մրցակիցն է Ասիայում: Նա հրաժարվեց «միասնական Չինաստան» քաղաքականությունը վերանայելու իր սպառնալիքներից, որն ԱՄՆ-ին պարտավորեցնում է չճանաչել Թայվանի անկախությունը: Թրամփը գոհ է նաև Հյուսիսային Կորեայի դեմ պայքարում Չինաստանի հետ համագործակցությունից:
Իսկ ահա Ռուսաստանի հետ Թրամփն այժմ վարվում է այնպես, ինչպես խոստացել էր վարվել Չինաստանի հետ՝ ասվում է հոդվածում: Հոդվածագիրը հիշեցնում է, որ Թրամփի վարչակազմը աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Չեռնոգորիայի որոշմանը, մերժել է Exxon-Mobil ընկերությանը, որը խնդրել էր իր համար բացառություն անել հակառուսական պատժամիջոցներում: Իսկ սիրիական ավիաբազային հասցված ավիահարվածը «հարված էր Մերձավոր Արևելքում Ռուսաստանի միակ իրական հաճախորդին». Թրամփի այդ քայլը անհարմար դրության մեջ դրեց Մոսկվային և ավելի վատթարացրեց հարաբերությունները: Ներկա պահին և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը պնդում են, որ երկու երկրների հարաբերությունները վատթարացել են՝ ինչպես երբեք պատմության ընթացքում:
«Բայց իրական ֆաշիստները շատ ավելի լավ են կարողանում կոնսոլիդացնել իշխանությունը, այս առումով Թրամփը Հուլիոս Կեսարը չէ»,- գրում է հոդվածագիրը և հիշեցնում, որ դատավորները վիճարկել են Թրամփի ներգաղթի արգելքը, բացի այդ՝ ձախողվել է Օբամայի կողմից սահմանված բժշկական ապահովագրությունը չեղարկելու առաջին փորձը:
«Ավանդական ֆաշիզմը կորպորատիվ և ռազմական էլիտայի միությունն է ավտորիտար առաջնորդի հետ»,- գրում է Լեյքը՝ հավելելով, որ այժմ Թրամփի խորհրդականները նրան դրդում են նախագահական ավանդական ծրագրին:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55