ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության՝ ՆԱՍԱ-ի տնօրենի օգնական Թոմաս Ցուրբուխենը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ մարդկությունը կանգնած է արտերկրային կյանք բացահայտելու շեմին:
«Թեև մենք դեռևս չենք գտել այլ վայրերում կյանքի գոյության ակնհայտ ապացույցներ, մեր հետազոտողները տեսանելի առաջընթաց են արձանագրել, իսկ աստղակենսաբաննները գնալով ավելի շատ են մասնակցում ՆԱՍԱ-ի առաքելություններին»,-նշել է Ցուրբուխենը:
Նրա խոսքով՝ ՆԱՍԱ-ն ակտիվ աջակցում է այն հետազոտություններին, որոնք ուղղված են մոլորակի սահմաններից դուրս կյանքի գոյության նշաններ գտնելուն:
Իր խոսքում Ցուրբուխենը հիշեցրել է վերջերս ՆԱՍԱ-ի իրականացրած կարևոր հայտնագործության մասին, ըստ որի՝ գիտնականները Երկրի նմանությամբ 7 նոր մոլորակ են հայտնաբերել: Դրանք պտտվում են TRAPPIST-1 անվանումը ստացած զով աստղի շուրջը, որը մեզանից գտնվում է 40 լուսնային տարի հեռավորությամբ:
Նոր արեգակնային համակարգի հայտնագործության մասին ՆԱՍԱ-ի գիտնականները հաղորդել են փետրվարին:
Մեր արեգակնային համակարգից դուրս նման հայտնագործությունը հազվագյուտ երևույթ է, քանի որ բոլոր մոլորակները չափսերով նման են Երկրին և բարեխառն պայմաններ ունեն, ինչը նշանակում է, որ դրանց մակերեսին ևս կարող է ջուր և պոտենցիալ կյանք լինել:
Բելգիայի Լյեժի համալսարանի աստղագետ Մայքլ Գիլոնի խոսքով` սա առաջին անգամն է, որ այդքան շատ թվով մոլորակներ են հայտնաբերվել, որոնք պտտվում են միևնույն աստղի շուրջը: Բոլոր 7 էկզոմոլորակները պտտվում են TRAPPIST-1 անվանումն ստացած զով աստղի շուրջ:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44