Ամերիկյան United Airlines ավիաընկերությունը հայտարարել է իր քաղաքականությունը փոխելու մասին։ Նման որոշում կայացվել է մի շարք սկանդալային դեպքերից հետո, որոնցից ամենաաղմկահարույցը դարձել է ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպը, երբ անվտանգության ծառայությունը բռնությամբ չվերթից հանել էր ուղևորներից մեկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայտարարության համաձայն՝ United-ը պարտավորվում է իրավապահ ուժեր ներգրավել և չվերթից ուղևորներին հեռացնել միայն թռիչքի անվտանգության իրական վտանգի դեպքում:
Բացի այդ, ավիաընկերությունը խոստանում է բարձրացնել գերբեռնվածության դեպքում թռիչքից կամավոր հրաժարվելու համար նախատեսված փոխհատուցման չափը մինչև 10 հազար դոլար, ինչպես նաև առանց բյուրոկրատական գործընթացների վճարել 1500 դոլարի չափով փոխհատուցում կորցրած ուղեբեռի համար, ընդ որում՝ ուղևորը ստիպված չի լինելու ապացուցել կորցրած բեռի արժեքը:
Ընկերությունը հայտարարել է, որ սահմանված նորամուծությունների նպատակն է ավիաընկերությունը դարձնել ավելի լավը:
Ավելի վաղ Delta ավիաընկերությունը՝ United-ի մրցակիցը, հայտարարել է «ավելորդ» դարձած ուղևորներին տրամադրվող փոխհատուցման չափը 9950 դոլարի հասցնելու մասին:
United Airlines-ը փորձում է վերականգնել հեղինակությունը Չիկագո-Լուիսվիլ չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռքերից և ոտքերից բռնած ինքնաթիռից դուրս էին հանել ծագումով Վյետնամից ամերիկացի բժիշկ Դևիդ Դաոյին:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55