Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության ընթացքում հարցեր հնչեցրեց դիմող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:
Նրա հարցերի ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պարբերաբար միջամտում էր՝ հորդորելով հարցերը ձևակերպել ավելի կոնկրետ և քննվող գործի շրջանակներում՝ առանց ելույթների, ինչպիսին որ իրենք պահանջում էին նախորդ նիստի ընթացքում՝ իրենց տրվող հարցերի դեպքում:
Շարունակելով իր հարցադրումները՝ Տիգրան Եգորյանն ընտրական օրենսգրքով արգելվող գործողությունների նկատմամբ ԿԸՀ գնահատականի վերաբերյալ հարց ձևակերպեց, որը սակայն, այնքան երկար էր, որ ձևակերպման ավարտին արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ հարցը չի հիշում:
«Ի՞նչ ծավալի հարց կարող եմ տալ, որ հիշեք»,-արձագանքեց Տիգրան Եգորյանը, իսկ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Մինչև յոթ րոպե կհիշեմ»:
Տիգրան Եգորյանը այնուհետև ավելի սեղմ ձևակերպեց հարցը. «Մենք ունենք մի որոշում ՕՐՕ դաշինքի հիման վրա, որտեղ ներկայացված է Գյումրու 37 դպրոցի տնօրենի կողմից իրականացված գործողությունների գնահատման հարց, որը դրսևորվել է հետևյալ կերպ՝ տնօրենը հազարից ավելի ընտրողների է ցուցակագրել։ Այդ առումով հասարակական կազմակերպության կողմից ձայնագրություն է եղել առ այն, որ այդ ցուցակի յուրաքանչյուր ընտրողի նկատմամբ իրականացվել է սպառնալիք, որը հանդիսանում է բավարար երաշխիք, որ այդ ցուցակի յուրաքանչյուր ընտրող պետք է կոնկրետ եղանակով կոնկրետ կուսակցության օգտին կքվեարկի: Հիմա իրականացվել է վարչական վարույթ և կայացված որոշմամբ անդրադարձ է կատարվում այն հարցին, որ այդ տնօրենի կողմից չի կատարվել Ընտրական օրենսգրքի սահմանված որևէ արգելված արարք։ Այդ կապակցությամբ դուք քննարկում էիք, որ դրանք չեն հանդիսանում ընտրական օրենսգրքով արգելվող գործողություն, արդյոք սա չի՞ նշանակում, որ այս հարցի կապակցությամբ ԿԸՀ-ն չպետք է իրականացնի սրանց գնահատումը՝ որպես ընտրական իրավունքի որևէ խախտում»:
Տիգրան Մուկուչյանն ասաց, որ այստեղ չեն քննարկում վարչական վարույթը:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26