Ս. թ. մայիսի 26-ին, ժամը 15:00–ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը և «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը համատեղ կներկայացնեն Վարուժան Սիմոնյանի «Վրձնի հիշողության ձայնը Ակոռիից Աքորի» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հունիսի 5-ը:
Վարուժան Սիմոնյանը ծնվել է 1956 թվականին, Թումանյանի շրջանի Ակոռի գյուղում: Ուսանել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետում: 1986-1993 թվականներին աշխատել է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատում: 1993 թվականին ընտրվել է Ալավերդու քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ և համատեղության կարգով աշխատել՝ որպես քաղաքի գլխավոր ճարտարապետ, ապա՝ քաղաքապետի տեղակալ: Վարել է նաև հասարակական գործունեություն՝ ղեկավարելով «Ալավերդու ընտանիքի օժանդակության կենտրոն» հասարակական կազմակերպությունը: 2006 թվականից մինչ օրս, Վարուժան Սիմոնյանն աշխատում է որպես Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն:
Գեղանկարչությամբ զբաղվել է դեռևս վաղ հասակից: 2011 թվականին Ալավերդի քաղաքում մասնակցել է «Լոռվա ներկապնակ» միջազգային հանդիպման շրջանակում անցկացվող 8 երկրների նկարիչների վարպետության դասերին:
Նկարչի հիշողության արահետները պատկերում են ոչ միայն Ակոռի գյուղը, այլև հայրենի եզերքի այլ տարածքներ՝ Վայոց ձոր, Դիլիջան, Արագածոտն, ուր ստեղծել է «Գյուղական դրվագ», «Դեպի Ակոռի», «Նորավանք, «Օհանավանք» կտավները: Ստեղծագործական այդ որոնումները չեն սահմանափակվում Հայաստան աշխարհով: Նա վրձնում է բնապատկերներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, նաև Դոնբասից «Գալյա տատի տունը», Էսենտուկիից՝ «Ամռան բույրը», Վանից՝ «Սուրբ Խաչը» և այլ վայրերից:
Լոռվա աշխարհի զավակն իր ինքնաբուխ ստեղծագործություններով` հեքիաթային աշխարհի մաքուր ու ջերմ գույներով պատմում է հայրենի բնաշխարհի, շրջապատի մարդկանց մասին:
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01