ՀՀ կառավարությունը հաստատեց Առողջապահության նախարարության տեսչական նոր մարմին ստեղծելու նախագիծը, որը ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նույն նախագծով նախատեսվում է նաև միավորել երկու տեսչություններ, որոնք գործում էին բնապահպանության և էներգետիկայի նախարարությունների կազմում: Դրանք գործելու են մեկ նոր՝ բնապահպանության և ընդերքի տեսչության մեջ, որը կառավարելու է երկու նախարարությունների կողմից ստեղծված խորհուրդը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ կա հարցադրում՝ կոլեգիալ պատասխանատվությունը կհանգեցնի՞ կոլեգիալ անպատասխանատվության, թե՝ ոչ, կարո՞ղ են աշխատանքային ռեժիմի հարցում վստահ լինել: Վարչապետը հետաքրքրվեց՝ կարո՞ղ են այս հարցերի շուրջ հանգիստ լինել:
«Բոլոր հարցերի մասին խոսել ենք, կան մի քանի անհանգստացնող հարցեր, որոնք պահանջում են օրենքի փոփոխություն, որն արդեն մշակված է, քննարկվում է գերատեսչությունների հետ և շուտով ներկայացվելու է նաև կառավարություն: Բայց սկզբունքորեն, թեև մենք խոսում ենք, որ կոլեգիալ կառավարման մարմին է, սակայն տեսչության պետն այն անձն է, որը ենթակա է միաժամանակ երեք տարբեր սուբյեկտի՝ կառավարման խորհրդին, վարչապետին և կառավարությանը»,- ասաց Հարությունյանը:
Վարչապետը հանձնարարեց այս հարցի կապակցությամբ կազմակերպել լրացուցիչ քննարկում: «Ցանկությունը հետևյալն է. տեսչական մարմինը պետք է լինի խոչընդոտ, եթե նախարարը գնում է սխալ ուղղությամբ, եւ չխանգարի, եթե նախարարը բարեփոխում է անում։ Պետք է նաև հստակ պատասխանատվության խնդիրը դիտարկել, կոլեգիալ պատասխանատվությանը միշտ վերաբերվում եմ վերապահմամբ»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26