Ապրիլի 27-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի և Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերի, «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի և «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության ընթացքին, ինչպես նաև «Հույսի և վերածննդի ճանապարհով» խորագրով շաբաթվա շրջանակներում կայանալիք միջոցառումներին:
Սերժ Սրապիոնյանը նշեց, որ նախարարությունն աշխատում է արտակարգ ծանրաբեռնված գրաֆիկով: «Ապրիլ ամսին Հայաստանում և Սփյուռքի բոլոր համայնքներում կազմակերպվեցին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ձեռնակրներ, արարողություններ: Միջոցառումներ տեղի ունեցան նույնիսկ այնպիսի երկրներում, որոնց իշխանությունները չեն խրախուսում դրանց անցկացումը, - նշեց նախարարի տեղակալը՝ հավելելով, - այս շաբաթը մենք անվանեցինք «Հույսի և վերածննդի ճանապարհով» և շաբաթվա շրջանակներում իրականացրինք մի շարք միջոցառումներ: Վաղը տեղի կունենա «Սփյուռքի զորակցությամբ» խորագրով կլոր սեղան-քննարկումը և հանդիպում Տիգրան Մանսուրյանի հետ»:
Անդրադառնալով նախարարության ծրագերի ընթացքին՝ Սերժ Սրապիոնյանն ընդգծեց, որ տարեցտարի ավելանում է դրանց մասնակցել ցանկացող Սփյուռքի մեր հայրենակիցների թիվը: «Անցած տարիների ընթացքում միայն «Արի տուն» ծրագրով Հայաստան է ժամանել շուրջ 8000 պատանի և աղջիկ: «Արի տուն»-ը կենսունակ ծրագիր է և կարողացավ քննություն բռնել կյանքում: Մեկ անգամ այցելելով Հայաստան՝ նրանք տեսնում, ճանաչում, սիրում և կապվում են Հայրենիքի, իրենց հյուրընկալող ընտանիքների անդամների հետ: Այս ծրագիրը մի կողմից Հայաստան-Սփյուռք իրական կամուրջ է, մյուս կողմից՝ բազմաթիվ արիտունցիներ արդեն իսկ եկել և հաստատվել են Հայաստանում», - ասաց Սրապիոնյանը:
Նա նշեց, որ նախարարությունը հատուկ կարևորություն է տալիս սփյուռքահայ գործարարների՝ Հայաստանում ներդրումներ կատարելու և սեփական գործը սկսելու հարցին՝ հավելելով, որ բազմաթիվ են Հայաստանում արդեն իսկ հաստատված և հաջող բիզնես ունեցող սփյուռքահայերի օրինակները:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26