Օրերս լուրեր տարածվեցին, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերջերս տեղեկանք է տրամադրել մի քաղաքացու, ով հանցանք կատարելու համար հետախուզման մեջ է գտնվում, ինչի արդյունքում քաղաքացին իբրև փորձել էր հայտնվել ԱՄՆ-ում:
ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը, սակայն, հերքել էր տեղեկատվությունը:
Այս առնչությամբ Tert.am-ը պարզաբանում խնդրեց նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, որտեղից տվեցին հետևյալ պատասխանը. «ԱՄՆ ներգաղթային օրենսդրության համաձայն արգելվում է ԱՄՆ դեսպանատան կողմից վիզայի առանձին գործերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը: Կեղծ փաստաթղթերի ներկայացումը քրեորեն պատժելի է թե՛ Հայաստանում, թե՛ Միացյալ Նահանգներում, իսկ ԱՄՆ դեսպանության իրավապահ հարցերով զբաղվող աշխատակիցները կանոնավոր համագործակցում են Հայաստանի իրավասու մարմինների, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարարության հետ՝ պայքարելու ճամփորդական փաստաթղթերի կեղծումների դեմ: Մանրամասների համար խորհուրդ ենք տալիս դիմել Հայաստանի իրավասու մարմիններին»:
ՀՀ ԱԳ նախարարի խոսնակն էլ երեկ անդրադառնալով հրապարակմանը՝ ասել էր. «Ցածրորակ լրագրությունը մնալու է այդպիսին, եթե հենց հեղինակները չեն ուզում կատարելագործվել, կրթվել։ Հակառակ դեպքում՝ կդիմեին ԱԳՆ, կիմանային, որ ԱՄՆ դեսպանություն կեղծ փաստաթուղթ է ներկայացվել։ Այդ կապակցությամբ ԱԳՆ-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և Ոստիկանություն՝ համապատասխան գործողություններ իրականացնելու համար»:
Ավելի ուշ Տիգրան Բալայանը նաև գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով. «ԱԳՆ-ն հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն երկրից դուրս գալու իրավունք է տվել» խորագրով հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ ս.թ. հունվարի 3-ին Երևանում ԱՄՆ դեսպանությունը հայտագրով դիմել է Արտաքին գործերի նախարարությանը՝ տեղեկացնելով, որ քաղաքացի Արսեն Հովսեփի Հակոբյանը դեսպանությանը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ կողմից 2016թ. սեպտեմբերի 5-ին տրամադրված դատվածության բացակայության մասին տեղեկանք, որը, սակայն, ակներև կեղծ փաստաթղթի նշաններ է պարունակում:
Նմանաբովանդակ դիմումով ԱՄՆ դեսպանությունը դիմել է նաև ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությանը: Ի պատասխան՝ ԱԳՆ-ին տեղեկացրել են, որ քաղաքացի Արսեն Հովսեփի Հակոբյանի կողմից ներկայացված տեղեկանքի վրա նշված համարի ձևաթուղթն օգտագործվել է այլ քաղաքացու համար համապատասխան տեղեկանք տրամադրելու համար, իսկ ապոստիլի համարի տակ գրանցվել է մեկ այլ քաղաքացու մասին տեղեկանքը վավերացնող ապոստիլը»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26