Այս պահին ԵԽԽՎ-ում ելույթ է ունենում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ճնշմամբ, ԵԽԽՎ նախագահի պաշտոնը դեռ (վստահաբար՝ վերջին օրը) զբաղեցնող իսպանացի Պեդրո Ագրամունտին արգելվեց նախագահել այս նիստը, որին Պեդրոն շատ երկար էր սպասել․ այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Ագրամունտին պարտադրված այս ստորացուցիչ իրավիճակը ցրում է վերջին կասկածները. Ագրամունտը վաղը պետք է հայտարարի իր հրաժարականը»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ հայտնի պրո-ադրբեջանական լոբբիստի համարում ունեցող Պեդրո Ագրամունտը սկանդալի կենտրոնում է հայտնվել մարտին՝ Սիրիա կատարած այցելության պատճառով. Պեդրո Ագրամունտը ռուսաստանցի պատգամավորների ուղեկցությամբ Մոսկվայից մեկնել էր Սիրիա, այցելել ռուսական «Հմեյմիմ» ռազմաբազա, որից հետո հանդիպել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։
Հիշեցնենք, որ նաև ԵԽԽՎ պատգամավորները պարզաբանումներ, իսկ ոմանք նույնիսկ հրաժարական են պահանջել Ագրամունտից՝ պնդելով, որ Սիրիա այցելությամբ եվրոպացի քաղաքական գործիչը լեգիտիմացնում է Կրեմլի գործողություններն այդ երկրում։
Իր քաղաքական գործունեության ընթացքում տարբեր սկանդալների հերոս դարձած Ագրամունտը ստիպված է եղել ներողություն հայցել՝ նշելով, որ այցելությունը սխալ էր։
«Այդ սխալը կայանում է նրանում, որ ես թերագնահատել եմ այցի շուրջ հնարավոր արձագանքը», - արդարացել է ԵԽԽՎ նախագահը, ապա ռուսական լրատվամիջոցներին մեղադրել է իր այցն իրենց նպատակներին ծառայեցնելու համար։
Հիշեցնենք, որ կոնկրետ Պեդրո Ագրամունտը հայտնի է Ալիևների հետ իր բարեկամությամբ՝ սկսած Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համազեկուցողի իր պաշտոնավարությունից: Ագրամունտին մեկ անգամ չէ, որ մեղադրել են Ալիևների գերդաստանից թանկարժեք նվերների դիմաց Ադրբեջանում տիրող իրավիճակը քողարկելու մեջ:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55