Դավթաշենի առաջին թաղամասում՝ այգու դիմացի մայթի մոտ 2 տասնյակ ապօրինի հատված ծառերից մի քանիսը կանաչ շիվ են տվել։ Կանաչ ճյուղերի ի հայտ գալուց հետո որոշ մարդիկ պնդում են տեսակետը, թե իրականում ծառերն էտվել են, այլ ոչ թե ապoրինաբար հատվել, իսկ էտողը քրեական պատասխանատվության չպետք է ենթարկվի։
Իր ֆեյսբուքյան էջում այդ մասին գրառում էր կատարել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, նշելով, որ 4 անչափահաս երեխաների հայրը ծառերն էտելու համար չպետք է բանտարկվի։
Հիշեցնենք, որ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, անդրադառնալով համայնքում տեղի ունեցած ծառահատման դեպքին, նշել էր, որ տասնյակ ծառեր հատողը եղել է մասնավոր տնտեսվարողը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատրաստվում է անձամբ գրություն ուղարկել Դատախազություն։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ասել էր, որ ծառահատման նման դեպքի համար վարչական տույժը բավարար չէ, օրենքը ենթադրում է նաև քրեական պատասխանատվություն:
Խնդրին անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որը ասել էր, թե այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն։
ՀՀ գլխավոր դատախազություն էլ Դավթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26