Կանգառներում, տրանսպորտում իրավիճակը Սոդոմ -Գոմոր է հիշեցնում: Այս մասին «Հանրային տրանսպորտի խնդիրները Երևանում. ի՞նչ լուծումներ են առաջարկում ավագանու թեկնածուները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Խաչատուր Խաչատրյանը: Նրա դիտարկմամբ՝ քաղաքապետարանը տրանսպորտի ոլորտում փոփոխություններ պետք է կատարի բացառապես հանրային շահից ելնելով:
«Օրինակ ՝ տեսեք Մաշտոցի կանգառներում ինչ վիճակ է, 20 հատ «Գազել»-ներ, ավտոբուսներ, մենք ապրում ենք 21–րդ դարում կանգառներում պետք է լինի գրաֆիկ, որ օրինակ ես , որ վարորդին չհարցնեմ, սրան նրան չհարցնեմ, գրաֆիկ լինի, նայեմ՝ ուր է բարձրանում, որ ժամերին, բայց պետք է, որ չվացուցակն աշխատող լինի»,-շեշտեց նա:
«Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանն էլ նշեց, որ անհրաժեշտ է կտրուկ փոփոխել տրանսպորտի շարժակազմը, ավտոբուսների թիվը կազմում է ընդհանուր թվի 46 տոկոսը, այսինքն՝ միկրոավտոբուսներն առաջատար են:
Ըստ նրա՝ պետք է հրաժարվել գազելներից: «Ելք» խոստանում է նաև մետրոյի նոր կայարան:
«Մենք գտնում ենք, որ կարող ենք հնարավորություն ստեղծել այս հինգ տարվա ընթացքում կառուցել մետրոպոլիտենի առնվազն մեկ կայարան, այս ամբողջ ընթացքում վերանորոգվել է միայն մետրոպոլիտենի շարժակազմը, որն, ի դեպ, արվել է Եվրոպական բանկի աջակցությամբ։ Երևանի քաղաքային բյուջեն մենք պետք է մեծացնենք, որովհետև այստեղ են այն խնդիրները, որոնք գլխավորապես հուզում են մեր քաղաքացիներին»,-շեշտեց նա:
Քննարկմանը մասնակցող Երանի փոխքաղաքապետ, ՀՀԿ ավագանու թեկնածու Վահե Նիկոյանն, անդրադառնալով հարցադրումներին, ասաց, որ բարձրացված հարցերի մասով խնդիրների լուծումն առաջարկվում է նոր տրանսպորտային համակարգի փաթեթում , ինչ վերաբերում է մետրոյի կայարանների թվի ավելացմանը, ապա դա ցանկացած քաղաքացու երազանքն է, բայց թանկ է։
«Մենք դեռ 2013 թ-ին Ասիական բանկի աջակցությամբ և դրամաշնորհային միջոցներով պատվիրեցինք Աջափնյակում 2 նոր մետրոյի կայարանի իրագործելիություն ուսումնասիրություն. երկու նոր կայարանների կառուցման արժեքը կազմում էր 250 մլն եվրո»,-շեշտեց նա:
tert..am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26