«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ օրեր շարունակ շուկայում ադրբեջանական խնձոր է եղել, սակայն Սննդի անվտանգության պետական տեսչությունը միայն օրեր հետո է որոշել արձագանքել։ Նա հավելեց, որ այս ոլորտում դանդաղ աշխատելը համարժեք է չաշխատելուն:
«Ինձ համար՝ որպես սպառողի իրավունքների պաշտպանի, առաջնային չէ՝ չստուգված մթերքը թուրքակա՞ն է, ադրբեջանակա՞ն, թե՞ հունական: Դա առաջնային է ինձ համար որպես մարդ: Բայց առաջնային է, որ անկախ ներմուծման երկրից, շուկայում եղած բոլոր մթերքները ստուգվեն, անցնեն անվտանգության համապատասխան նորմերով, եթե փաստաթուղթ անվտանգություն մասին չկա, ապա ինչ կապ ունի, թե որ երկրից է»,- հայտարարեց նա։
Պիպոյանն ասաց, որ այս մասին լուրերից հետո տնտեսվարողները խնձորի վրայից հանում էին ադրբեջանական պիտակը, խառնում տեղական արտադրանքի հետ կամ ներկայացնում որպես հունական ու շարունակում էին վաճառել. «Այդ դեպքում առաջնային մեղավորը ոչ թե տնտեսվարողն է, այլ համապատասխան պետական կառույցները, որոնք գործ չեն արել»։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահն անդրադարձավ նաև ԳԱԱ սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի հայտարարությանը, որում վերջինները բացահայտել էին ադրբեջանական խնձորի մեծածախ վաճառքի կետ:
«Մարդիկ գնացել, գտել էին, որ շուկայում դրված են: Ահազանգեցին՝ եկեք, հասեք: Այդ ինչպե՞ս է, որ ահազանգի հետքերով լրագրողները գնացին, հասան, իսկ պատական մարմինը՝ այդպես էլ ոչ: Ինչպե՞ս են ասում, որ շուկաները ստուգել են, եթե այսօր ամենախոշոր շուկաներում՝ Մալաթիայում, «Գում»-ում խնձորը դրված է: Այդ ի՞նչ շուկա են ստուգել, իրենց բակի խանութնե՞րը»,-ավելացրեց Բաբկեն Պիպոյանը։
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26