Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) հրամանատարությունը պահանջել է ԱՄՆ-ից հստակ քայլեր ձեռնարկել Թուրքիայի ԶՈՒ-ի ավիահարձակումները կանխելու ուղղությամբ, այս մասին գրում է քրդական Rudaw լրատվակայքը:
ԱՄՆ-ի միջամտությունը պահանջող քուրդ զինյալները հիշեցրել են, որ իրենք Սիրիայի հյուսիսում հակաահաբեկչական պայքարում ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցներից են և պարտավոր են աջակցել ու պաշտպանել միմյանց:
«Մենք հարցրել ենք ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներին, նրանք հայտնել են, որ նախապես տեղեկացված չեն եղել Թուրքիայի ավիահարվածներից: Բայց կոալիցիան ավելի վաղ մեզ տված խոստումներ ունի: Պետք է տեր կանգնել այդ ամենին: Եթե մենք միասին ենք պայքարում ահաբեկիչների դեմ՝ պետք է տեր կանգնենք միմյանց ու պաշտպանենք», - ասվում է YPG-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Նախօրեին էլ Թուրքիայի ԶՈւ-ն հայտարարել էր, որ քրդական ջոկատներն ավիահարվածներ են հասցրել թուրքական Հաթայ նահանգում տեղակայված զորամասի շենքին:
Ավելի վաղ թուրքական ԶՈւ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին, որի հետևանքով մահացել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) 18 մարտիկ:
Մարտին «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտից հետո սա թուրքական ԶՈւ-ի առաջին օդային գործողությունն էր Սիրիայի տարածքում:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55