Քիչ առաջ իր գրասենյակում ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանի և ևս մեկ անձի կողմից Տիգրան Աթանեսյանի գրասենյակում հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը։ Փաստաբաններն ունեն մարմնական վնասվածքներ։

Տիգրան Աթանեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր վնասվածքները թեթև են, իսկ Արմեն Սողոմոնյանը բավական լուրջ վնասվածքներ ունի՝ հասցված կտրող-ծակող գործիքով:
Ներկա պահին փաստաբանի գրասենյակում ոստիկանությունն է աշխատում:
Նշենք, որ Փաստաբաննեի պալատի գործունեության հետ կապված փաստաբանների այս խմբերը տարաձայնությունենր ունեն, Պալատը, Պալատի նախագահը մշտապես կարգապահական վարույթներով հետապնդում են իրենց գործունեությունը չկիսող փաստաբաններին:
Տիգրան Աթանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս վիճաբանությունը նույն թեմայով է եղել: «Վեճը եղել է Պալատի հետ կապված տարաձայնությունների պատճառով: Իրենք ներխուժել են իմ գրասենյակ և հարձակվել են ինձ վրա, փորձել են դուրս հանել իմ աշխատողին: Անակնկալի եկանք, բայց փորձեցիքն դիմադրել, և հիմա դեպքի վայրում ոստիկաններ են աշխատում»,- ասաց Աթանեսյանը:
Փաստաբանի խոսքով՝ թեև իրենք ունեն մարմնական վնասվածքներ, բայց այդպիսով իրենց հաջողվեց բացահայտել Պալատի և Պալատի անունից հանդես եկող փաստաբանների իրական դեմքը, այն, որ փաստաբանը կարող է ինչ-որ կտրող գործիքով հարձակվել մեկ այլ փաստաբանի վրա, վնասվածքներ պատճառել:
«Թեկուզ մենք ֆիզիկական վնասվածքներ ունենք, բայց ես ուրախ եմ, որ բացահայտվեց նրանց իրական դեմքը: Սրիկաների դիմակը պատռվեց»,- ասաց Աթանեսյանը՝ հավելելով, որ ինքը վստահ է՝ իրենց վրա հարձակումը եղել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հրահանգով: «Ես վստահ եմ, որ նրա հրահանգով է, քանի որ նրանք անգամ զուգարան չեն գնում առանց պալատի նախագահի հրահանգի»,- եզրափակեց Աթանեսյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26