Կառավարության հերթական նիստին Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն օրակարգային քննարկման ներկայացնելով վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագիծը` ընդգծեց, որ գործող օրենսգիրքն ընդունվել է նախորդ դարում՝ 1985 թվականին:
«Այդ պահից ի վեր կատարվել են բազմաթիվ փոփոխություններ օրենսգրքում, որոնք, հիմնականում, կարելի է ասել, «կարկատանի» տեսք ունեն: Իրարամերժ, հակասական, ոչ համակարգային փոփոխություններ են տեղի ունեցել: Դա է պատճառը, որ վերջին 20 տարվա ընթացքում շուրջ 80 իրավական ակտեր են ընդունվել, որոնք սահմանել են վարչական պատասխանատվություն այս կամ այն ոլորտում` խախտումների համար, սակայն իրենց բնույթով նույն այդ փոփոխությունները խախտել են վարչական իրավախախտումների վերաբերյալ մայր օրենսգրքին»,- ասաց արդարադատության նախարարը:
Նա նկատեց, որ գործող օրենսգրքում շարունակում են դեռևս օգտագործվել այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են «ԽՍՀՄ տարածք», «պատգամավորների խորհուրդ», «սոցիալիստական սեփականություն» և այլն:
«Բացի այդ, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող օրենսգիրքը, ըստ էության, բացարձակապես ներքին տրամաբանական կապի մեջ չէ քրեական օրենսգրքի հետ: Մի շարք խախտումների համար վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսված է ավելի բարձր պատասխանատվություն, քան քրեական օրենսգրքում: Այս տրամաբանական շաղկապվածությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արդարադատության նախարարությունը մշակում է նաև քրեական օրենսգիրքը, ըստ էության, հաշվի է առնվել և կապը վերականգնվել է»,- հավաստիացրեց Արփինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ 7-10 տարի առաջ փորձեր եղել են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը մշակելու և ներկայացնելու, սակայն ավարտին չի հասցվել:
«Այն նախագիծը, որ ներկայացվում է ձեր դատին, մեկուկես-երկու տարվա ընթացքում անցել է մշակման ուղի և քննարկումների բավական երկար ճանապարհ, ընդ որում, և հանրային, և մասնագիտական քննարկումների, ինչպես նաև միջազգային փորձագետների կողմից արժանացել է բարձր գնահատականի:
Այս նախագծում ապահովված է վարչական իրավախախտումների կամ վարչական զանցանքների հիմնավորված դասակարգումը և սանկցիաների ներդաշնակությունը: Այսինքն` միևնույն հետևանքն ունեցող զանցանքների դասակարգումը և սանկցիաների ներդաշնակությունը: Միևնույն հետևանքն ունեցող զանցանքների համար նախատեսվում են միատեսակ տույժեր, միատեսակ սանկցիաներ: Ի տարբերություն գործող օրենսգրքի` գործուն մեխանիզմներ են ապահովված, որպեսզի լսված լինելու մեխանիզմը, ինչպես նաև անհատականացման սկզբունքը, զանցանքի անհատականացման սկզբունքը կարողանա կիրառելի լինել: Ինչպես նաև հաշվի առնել կոնկրետ իրավախախտում կատարածի անձը, նաև նրա գույքային դրությունը և այլ հանգամանքներ: Մի շարք զանցանքների և իրավախախտումների համար նախատեսվում է նախազգուշացում, ինչպես նաև բացարձակ սանկցիան, բացարձակ տույժը փոխարինված է հարաբերական տույժով»,- ասաց արդարադատության նախարարը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26