Թուրքական gazetekarinca.com կայքն անդրադարձել է Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող Դիարբեքիրի (պատմական Տիգրանակերտի մի մասը մտնում է Դիարբեքիրի նահանգի մեջ - tert.am) բռնի իսլամացված հայերին, որոնք, ըստ սյունակագիր Նուրհաք Յըլմազի, քիչ չեն:
Ցեղասպանության տարիներին բռնի իսլամացված որբերի թոռների սերունդ հանդիսացող այս հայերի կյանքի առանցքային դրվագներ պայմանավորված են Թուրքիայի շարունակական քաղաքական վարիվերումներով:
Ըստ Յըլմազի՝ այս հայերին երկար տարիներ չեն նկատել, կամ նկատելու չեն տվել որևէ հասարակության մեջ: Այս մարդիկ շարունակ մնում են երկու քարի արանքում՝ չեն ընդունվում որպես մահմեդական թուրքերի ու քրդերի կողմից, և խտրականության են հանդիպում քրիստոնյաների շրջանում՝ որպես կրոնափոխների ժառանգներ:
Նուրհաք Յըլմազի հոդվածը ներկայացնում ենք ստորև՝ որոշակի կրճատումներով:
«Դիարբեքիրի բնակիչները տարիներ շարունակ որպես Դիարբեքիրի վերջին հայ ճանաչել են միայն ամուսիններ Պայծառ տատիկին և Սարգիս պապիկին: Մենք էլ՝ լրագրողներս, այդ «վերջին» բառը շատ հեշտ էինք կիրառում: Արդեն քիչ էր մնում հավատայինք, որ երբ այս տարեց զույգը հեռացավ այս աշխարհից, Դիարբեքիրում այլևս հայ չմնաց:
Նրանց որպես «վերջին հայեր» ճանաչելու պատճառն էլ նրանց՝ ծննդյան օրից հայկական անուններ օգտագործելը, եկեղեցու բակում ապրելն ու իրենք իրենց որպես քրիստոնյա ճանաչելու փաստն էր:
Մինչդեռ հետագայում պետք է հասկանայինք, որ Դիարբեքիրում հայերն ավելին են, քան մենք կարծում ենք, թեկուզ՝ «ծպտյալ»:
Դրա վառ ապացույցն էր 2011թ.-ին Դիարբեքիրում վերակառուցված Սուրբ Կիրակոս եկեղեցու բացման արարողության ժամանակ մեր տեսած բազմությունը: Եկեղեցին ժամանակի հետ դարձավ այս մարդկանց՝ իրենք իրենց ինքնության հետ հանդիպման վայրն ու հավաքատեղին: Դա այդպես էր մինչև 2015թ.-ի դեկտեմբերի 11, երբ Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում վերսկսվեցին թուրք-քրդական բախումներն ու եկեղեցու տարածքը շրջափակման մեջ ընկավ:
Լավ, իսկ ինչու մինչ այդ ոչ ոք չտեսավ այս հայերին: Որովհետև նրանց ասում էին «ծպտյալ հայեր» կամ «մահմեդականացված հայեր»: Այսինքն՝ կյանքը փրկելու համար իրենց կրոնը փոխել ստիպված եղածների թոռները: Ոմանք նրանց ասում են «թրի տակի մնացորդներ», ոմանք էլ այն կարծիքին են, թե կրոնափոխվելով վերջիններս հեռանում են հայությունից:
«Կայծակը խփեց մի անգամ, մեխանիկորեն Աստվածաշնչից մի արտահայտություն արեցի: Ասում են՝ «Աաա, դու հա՞յ էիր: Ինչո՞ւ մեզ մինչ օրս չէիր ասում»: Իսկ դուք, որ ինձ հետ ծանոթանում են, ասո՞ւմ եք «Բարև, ես թուրք եմ»: Ես էլ քեզ չեմ հարցնում», - իր վերապրածների մասին է պատմում Դիարբեքիրում մեզ հանդիպած հայազգի «Ն»-ն:
Վերջինս իր իսկ ջանքերով հայերեն է սովորել: Նրա կյանքը փոխվեց այն ժամանակ, երբ տանը պատահմամբ գտավ պապիկից մնացած հին Աստվածաշունչը: Հենց իր պապիկից էլ տեղեկացավ իրենց ով լինելը:
«Պապիկիս անձնագրի մեջ գրել են «Մահմեդական», բայց չնայած դրան, 1942թ.-ին, երբ կրոնական փոքրամասնություններից հավելյալ ունեցվածքի հարկ էր գանձվում, պապիկիցս էլ են գանձել: Բա ասում էիք մահմեդականներից չե՞ք գանձել: «Դեք» կոչվող դաջվածքը 1915թ.-ից հետո դաջվել է մեր կանանց երեսին, որպեսզի իմանան, որ հայ է»:
Ըստ նրա՝ երիտասարդ սերունդը կարող է չգիտակցել մեծերի վերապրածը, քանի որ ապրված արհավիրքը շատ ավելի խորն է, քան որևէ մեկը կարող է պատկերացնել:
«Երբեմն մայրս ու հայրս նայում են ինձ այնպիսի հայացքով, կարծես ուզենան ասել՝ «Դու ինչ ես տեսել որ քո կյանքում»: Հայրս երբեմն միայն ձեռքով ցույց է տալիս խմբակային գերեզմանի վայրը, որտեղ գտնվում է մեծ պապիս մարմինը: Հայացքը չի դարձնում այդ կողմ: Մենք մինչև հիմա հին հայկական սովորությամբ տարեսկզբին նուռ ենք կոտրում տան մեջ: Ես ուզում եմ իմ հայությունն այս ամենի մեջ ապրել, ուրիշ բան չեմ ուզում ձեզանից, ընկերներ», - եզրափակում է «Ն»-ն:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26