Ադրբեջանում 2016թ.-ից սկսած կրոնական ազատություններն ավելի են սահմանափակվել, կառավարությունն ավելացրել է ճնշումները անկախ կրոնական շարժումների նկատմամբ: Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն: Ադրբեջանում ավտորիտարիզմի ամրապնդումը և քաղաքական ընդդիմությանը ճնշելու անհրաժեշտությունը առիթ է դարձել կրոնական ընդդիմությանը ևս ճնշելու համար:
«Ազատություն ռադիոկայան»-ի ադրբեջանական ծառայության կողմից հրապարակված ԱՄՆ կրոնի ազատության միջազգային հանձնաժողովի (USCIRF) զեկույցում ասվում է. «Ադրբեջանում, եթե միջազգային ահաբեկչության վտանգ լինի, ապա այդ երկրի կառավարությունը դա կօգտագործի կրոնական այլակարծությունը ճնշելու համար: 2017թ. հունվարի 18-ին Ադրբեջանում 18 շիա ակտիվիստներ, ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով դատապարտվել են 10-ից 20 տարվա ազատազրկումների: Դեկտեմբերին կրոնական համոզմունքների պատճառով Ադրբեջանում ձերբակալվել են տեղական հասարակական կազմակ երպությունների 86 ներկայացուցիչներ: Նման դեպքերի պատճառով USCIRF-ը Ադրբեջանին դասել է 2-րդ շերտի երկրների շարքում: USCIRF-ի 2-րդ շերտի երկրների շարքում տեղ են գտնում այն երկրները, որտեղ կրոնական ազատությունները խիստ սահմանափակված են: Այդ երկրների շարքում են Ադրբեջանը, Աֆղանստանը, Բահրեյնը, Կուբան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ղազախստանը, Լաոսը, Մալազիան, Թուրքիան և այլն:
«Կառավարությունը, կրոնական հաստատություններին ահաբեկչության և այլ անօրինությունների մեջ մեղադրելով, ցանկանում է վարկաբեկել նրանց»,- ասված է զեկույցում: Այս ամենի մասին է վկայում Ադրբեջանում 2017-ի հունվարին շիա առաջնորդ Թալեհ Բաղըրովի և շիա համայնքի ավելի քան 17 ներկայացուցիչների դատապարտումը երկարատև ազատազրկումների: «Մարդու իրավունքների տարբեր կազմակերպություններ այս ձերբակալությունները որակել են անօրինական, սակայն ադրբեջանական դատարանը մնացել է անդրդվելի»,- նշված է USCIRF զեկույցում:
meydan.tv-ի հաղորդմամբ` ադրբեջանական իշխանություններն այս զեկույցի նկատմամբ վերաբերմունք չեն ցուցաբերել, բայց երկրում մարդկանց հիմնարար ազատությունները, որոնցից է նաև կրոնական ազատությունը, շարունակվում է սահմանափակվել:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26