«Փաստ» օրաթերթը գրում է. Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կինը նախորդ տարի 11 միլիոն դրամով ժամացույց է գնել։ Այդ մասին տեղեկանում ենք Հակոբյանի կնոջ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից։
Վահե Հակոբյանը նույնպես նախորդ տարի զգալի գնումներ է ունեցել։ Նա 275 հազար եվրոյով բնակարան է ձեռք բերել։ Բացի բնակարանի ձեռքբերումից Հակոբյանը նաև անշարժ գույք է վաճառել՝ 55 միլիոն դրամով վաճառել է իր առանձնատունը, իսկ 2 միլիոն 740 հազար դրամով գնել «LEXUS ES 250» մակնիշի ավտոմեքենա։ Մարզպետի նախորդ տարվա փոխառությունները կազմել են 50 հազար ԱՄՆ դոլար և 147 միլիոն 406 հազար դրամ։
Դրամական միջոցները նույնպես բավական շատ են՝ Հակոբյանը հայտարարագրել է 36 միլիոն 100 հազար դրամ, 193 հազար ամերիկյան դոլար և 118 հազար եվրո։ Նրա տարեկան եկամուտներն էլ ստացվել են 53 միլիոն 17 հազար դրամ, 45 միլիոն 400 հազար դրամ, 648 հազար դրամ և 1 միլիոն 399 հազար դրամ աշխատավարձերից, 50 հազար դրամ ապահովագրական հատուցումներից և 192 հազար եվրո ստացված փոխառություններից՝ վարկերից։
Կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, հայտարարագրել է 18 միլիոն դրամ փոխառություններ և 120 հազար ԱՄՆ դոլար ու 3 հազար 500 եվրո դրամական միջոցներ։ Նրա տարեկան եկամուտներն էլ ստացվել են 41 միլիոն 44 հազար դրամ աշխատավարձից և 74 միլիոն 250 հազար դրամ նվիրատվությունից, որ տրվել է բնամթերքի տեսքով։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44