Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի Սուր շրջանում պատրաստվում են երկու թաղամասի ավերմանը, այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Տարածքային ոստիկանության աշխատակիցները պահանջել են բնակիչներից ազատել իրենց տները մինչև մայիսի 1-ը:
Հայտնի է, որ հատուկ գործողության ընթացքում կավերվի ընդհանուր 850 կառույց:
Բնակիչները, խոսելով BBC-ի լրագրողների հետ, հայտնել են, որ այս քայլով իշխանությունները խորը հուսահատության մեջ են գցել իրենց, մարդիկ չգիտեն, թե ուր կարող են գնալ, քանի որ մեծ մասն այլ անշարժ գույք չունի, իսկ Սուրում մնալու պարագայում կարող են ընկնել հատուկջոկատայինների ձեռքը:
«Անգամ մի վրան չունենք, որտեղ կարող ենք քնել: Երեք ընտանիք ենք, բոլորիս միասին 70.000 լիրա գումար է տրվելու որպես փոխհատուցում, այդ գումարով ոչինչ անել հնարավոր չէ, մեր կյանքն ավարտված է», - ասել է Սուրի բնակիչներից Սաիմեն:
Նշենք, որ թուրք-քրդական բախումների հետևանքով խոշոր ավերածությունների ենթարկված Սուրի շրջանում ռազմական գործողություններից տուժել է ավելի քան 40.000 խաղաղ քաղաքացի: Հիշեցնենք, որ Սուրում թուրքական հատուկ ուժերի գործողությունները սկսվել էին 2015թ.-ի սեպտեմբերի 6-ին և ավարտվել 2016թ.-ի մարտի 10-ին:
Սուրի աղետի պատճառով ավերածության է ենթարկվել շրջանի շուրջ 29.000 թաղամաս:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55