Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը հիացած է հայաստանյան գեղատեսիլ վայրերով: Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով այս օրերին Հայաստանում գտնվող Դինա Մայրեդը, ով նաև Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (Union of International Cancer Control) նորանշանակ նախագահն է, այցելել էր Գառնի, Գեղարդ: Բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նա սկզբում այցելեց Գեղարդի վանք, ապա Գառնու տաճար, համտեսեց հայկական լավաշ ու պանիր, լսեց հայկական երաժշտություն: Հայաստանի մասին անընդմեջ թարմ տեղեկությամբ հագեցած օրվա ավարտին Հորդանանի արքայադուստրը, ամփոփելով օրը, փաստեց, որ պարզապես աննկարագրելի է, թե ինչքան տպավորված է այս այցից: Թեպետ նա դրական է գնահատում Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի մակարդակը, բայց միևնույն ժամանակ նշեց՝ դեռ բարելավելու տեղ կա:
«Ասեմ, որ իսկապես շատ կրթված բժշկական անձնակազմ կա, ընդհանուր հարմարություններ, բայց այստեղ ենք Հայաստանին աջակցելու` ոլորտում էլ ավելի առաջ գնալու համար, և այստեղ կա այդ հիմքը: Մեր համագործակցությունը, իհարկե, շարունակվելու է, սակայն մի հարց կա, որում ես և բուհի ռեկտորը համակարծիք ենք. Հայաստանը պետք է պայքարի ծխախոտի դեմ: Ծխախոտի ինդուստրիան, որում մարդկանց առողջության հաշվին գումար են աշխատում, զարգացնում է շատ վատ ճանապարհներ, որոնցով հնարավորինս ընդլայնում է սպառողների քանակը: Նրանք թիրախավորում են երիտասարդներին, դարձնում նրանց ցկյանս ծխախոտի սպառողներ: Մեր երկրում նույնպես դեռ մեծ աշխատանք կա տանելու այս ուղղությամբ, Հայաստանում՝ նույնպես, հակառակ դեպքում ապագայում ոչ մի առողջապահության նախարարություն չի կարողանալու պայքարել ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդությունների դեմ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հորդանանի Արքայադուստրը՝ առաջարկելով մշակել ծխախոտի կանխարգելման ուղիներ:
Դինա Մայրեդը նույնպես քաղցկեղ հաղթահարած երեխայի մայր է. նրա որդին պայքարել է այս հիվանդության դեմ: Հայաստանում այցելելով հիվանդանոցներ, քաղցկեղի դեմ պայքարող կենտրոններ, տեսնելով ծնողներին, հաղորդակցվելով նրանց հետ ու աջակցելով՝ Հորդանանի արքայադուստրը նշեց, որ ամենակարևորը ճիշտ վերաբերմունքն է իրավիճակի հանդեպ:
«Իհարկե, շատ դժվար է հատկապես առաջին վեց ամիսները, սակայն ամենակարևորը գիտակցել ու հավատալ, որ սա դեռ չի նշանակում ավարտ: Այս ամենը ընկալելու հարցում կարևոր են հարազատները, ընկերները, ընդհանրապես հասարակությունը: Բուժման նոր տեսակները դեռ առջևում են, պետք է պարզապես դիմակայել և հիշել, որ թունելի վերջում միշտ լույս է»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստան-Հորդանան հարաբերություններին՝ Դինա Մայրեդն ընդգծեց, որ Հորդանանում ապրող հայերը երկրի մշակույթի մի մասն են, հպարտ է և ուրախ, որ Հորդանանում կա նմանատիպ հայ համայնք:
«Հայաստանը և Հորդանանը լավ բարեկամներ են: Հրաշալի հայկական համայնք ունենք, որ այնտեղ շուրջ հարյուր տարի է՝ ապրում է, ես հայ ընկերներ ունեմ, Հորդանանում կա հայկական ռեստորան, որը մատուցում է ֆանտաստիկ հայկական սնունդ, մեզ մոտ նաև փորձառու հայ ոսկերիչներ ունենք: Ես պարզապես չէի կարող Հայաստան այցելելու այս հնարավորությունը բաց թողնել»,-եզրափակեց Հորդանանի արքայադուստրը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26