Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը վենեսուելական TeleSUR հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ աշխարհաքաղաքական դժվարությունները, որոնց բախվում են Սիրիան, Իրանը, Ռուսաստանը և այլ երկրներ, վկայում են աշխարհում գերիշխանության հաստատման ԱՄՆ-ի ձգտման մասին, հայտնում է interfax.ru-ն:
«Այդ պատճառով է, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայի, ԿԺԴՀ-ի, Իրանի, Ռուսաստանի և, հնարավոր է, Վենեսուելայի հետ, ուղղված է աշխարհում ամերիկյան գերիշխանության վերականգնմանը, քանի որ կարծում են, որ այդ գերիշխանությունն այժմ սպառնալիքի տակ է»,- ասել է Ասադը:
Սիրիայի նախագահը նաև նշել է, որ Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների սցենարը պատահական չէ, որ նման է սիրիական իրադարձություններին, քանի որ երկու դեպքում էլ դրանց հետևում կանգնած է ԱՄՆ-ն:
Ասադն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը գնահատելն իմաստ չունի, քանի որ ամերիկացի նախագահը երբեք այն ինքնուրույն չի որոշել:
«ԱՄՆ-ի նախագահը չունի քաղաքականություն: Կան քաղաքական կուրսեր, որոնք ուրվագծում են ամերիկյան ինստիտուտները, որոնք վերահսկում են ամերիկյան ղեկավարությանը, օրինակ՝ հետախուզական ծառայությունները, Պենտագոնը, խոշոր նավթային ընկերությունները և զենք արտադրողները, ֆինանսական ինստիտուտները, ինչպես նաև որոշակի լոբբիստական ուժեր, որոնք ազդեցություն են ունենում ԱՄՆ-ի որոշումների վրա»,- ասել է Սիրիայի առաջնորդը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55